
Ռուսաստանում առաջարկում են ստեղծել «Չեբուրաշկա» անվանմամբ ներքին ինտերնետ

РБК-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանում առաջարկել են ստեղծել ներքին ինտերնետ, որը փակ կլինի ԱՄՆ-ից ու ԵՄ-ից մուտք գործելու համար: Նախաձեռնության հեղինակը Դաշնային խորհրդի անդամ Մաքսիմ Կավջարաձեն է:
Կավջարաձեն հավելել է, որ ներքին հաղորդակցային ցանցի ֆինանսավորումը կարելի է իրականացնել ռեգիոնների հաշվին: Կավջարաձեն կարծում է, որ եթե իրենք չգնան ներքին համացանց ստեղծելու և ԱՄՆ-ի «թևի տակից» դուրս գալու քայլին, ապա կշարունակվեն տեղեկատվական արտահոսքերը.
«Ռուսաստանն այդպիսի ցանց կարող է ստեղծել ՀԱՊԿ երկրների կամ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) երկրների հետ համատեղ: Կարևոր չէ, թե մենք ինչպես կանվանենք տեղեկատվական այդ համակարգը՝ «Կոկորդիլոս Գենա» կամ «Չեբուրաշկա», թեև վերջինս ավելի նախընտրելի է, քանի որ ոչ ոք չունի «Չեբուրաշկա»»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ համացանցնառաջացել է որպես ԿՀՎ-ի հատուկ նախագիծ և այդպես էլ զարգանում է՝ կարևորելով սերվերները ԱՄՆ-ից Ռուսաստան տեղափոխելը: