Մենք շատ ենք ցանկանում առաջընթաց տեսնել Հայաստանի ու Ադրբեջանի հետ համագործակցությունում. Ֆյուլե

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Վիշեգրադյան նախարարական հանդիպումը կարելի է անվանել որպես «Արևելյան գործընկերություն» ծրագրի հանդեպ ԵՄ-ի հավատարմության ևս մեկ նշան: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Ֆյուլեի խոսքերով՝ ԵՄ-ն ակնհայտորեն ի ցույց է դնում այդ հավատարմությունը. «Երեկվանից սկսած Մոլդովայի քաղաքացիները կարող են առանց վիզաների այցելել ԵՄ-ի երկրներ: Մոտակա շաբաթներին ու ամիսներին մենք կավարտենք Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրերի ստորագրման ընթացակարգը:

Մենք շատ ենք ցանկանում առաջընթաց տեսնել Հայաստանին ու Ադրբեջանին առնչվող ընդհանուր պլանների շուրջ համագործակցությունում, ինչպես նաև շարունակել աշխատել Բելառուսի հետ: Մեր գործընկերներն ունեցել են բարդ անցյալ, սակայն արժանի են այլ ապագայի: Մենք նրանց կօգնենք այդ հարցում»:

Տեսանյութեր

Լրահոս