Ապրիլի 29-ին արեւի յուրահատուկ խավարում է սպասվում: Այն յուրահատուկ է նրանով, որ խավարումը օղակաձեւ է լինելու: Օղակաձեւ խավարումների ժամանակ արեւը նմանվում է կրակե օղակի:
Պատասխանելով հարցին, թե մամուլում գրվել էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մանդատից կհրաժարվի, եթե իրեն չտան ԱԺ նախագահի պաշտոնը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Գալուստ Սահակյանը շատ բարձր հումորի զգացում ունի և «էլեկտրոնային մամուլի միջոցերը ձեզ հետ միասին հումոր են արել»:
Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելու է Գալուստ Սահակյանը: Քիչ առաջ այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը
Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ նոր նախագիծը դեռ մշակման փուլում է: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ կառավարությունը կասեցնում է տույժերն ու «դե ֆակտո» նաև պարտադիր բաղադրիչը: Հովիկ Աբրահամյանը լրագրողների ներկայությամբ խոստացավ, որ ով ՀՀ-ում բիզնես սկսի, ինքը՝ որպես նորանշանակ վարչապետ, կանգնելու է այդ գործարարի կողքին: Նա խորհուրդ տվեց չհավատալ, որ ՀՀԿ-ում կադրերի պակաս կա:
Ինքնատիպ մարդ է Հայաստանում Նորվեգիայի թագավորության պատվո հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրայթը. նրա գաղափարն է եղել՝ Հայաստանում անցկացնել ոչխարների խուզման փառատոն. գաղափարը «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի կողմից արժանացել է հավանության: Եվ ահա մայիսի 3-ին Սյունիքի մարզի Հալիձոր համայնքում տեղի է ունենալու ոչխարների խուզման՝ Հայաստանում և տարածաշրջանում առաջին փառատոնը:
Մանրամասներ հայտնել իրենց հանդիպման վերաբերյալ ինչպես Աշոտ Գիզիրյանը, այնպես էլ Սուրեն Խաչատրյանը հրաժարվել են: «Մենք քսանհինգ տարի էլ հանդիպում ենք»,- միայն ասել է Սյունիքի նախկին մարզպետը, իսկ Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանն էլ հավելել է, որ հանդիպել են սուրճ խմելու համար:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ նիստի ավարտին հրապարակվելու է Ազգային ժողովի նախագահի թեկնածուի և մի քանի նախարարների անուններ:
Հ. Հարությունյանի կարծիքով, կարծես թե, նոր մշակույթ է ձևավորվում, և վարչապետը ոչ թե բավարարվում է միայն տնտեսական քաղաքականությամբ, այլ նաև քաղաքական ակտիվ գործընթացներին է մասնակցում. «Ցանկացած այդպիսի քայլ ես ողջունում եմ: Ի վերջո, վարչապետը պետք է միայն հրապարակի շենքով չբավարարվի, այլ պետք է ակտիվ մասնակցի հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքին»:
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը վերջնական պատրաստ կլինի և պաշտոնապես կներկայացվի հունիսի 30-ին: Իսկ մինչ այդ նախագծում դեռ կլինեն փոփոխություններ: Այդ պատճառով այս փուլում կարևորվում են հանրային լսումները, քննարկումները:
Այսօր Սուրբ Հովհաննես եկեղեցում Ս․ Հովհաննես Մկրտչի գլխատման օրը ներկա էր Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2, սպանության և բռնաբարության կամ բռնաբարության փորձի 1-ական դեպք:
Ես, իհարկե, հասկանում եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների հետագա ընթացքը հասարակական հետաքրքրությունների առարկա է: Հասկանում եմ նաև, որ ՀՀ կառավարության խիստ կառուցողական կեցվածքն անակնկալ էր, գուցե, որոշների համար:
Մեղադրողը վկայից հետաքրքրվեց՝ արդյոք հունվարի 1-ին լաբորատորիայից ներքին հեռախոսով զանգ եղե՞լ է բաժանմունք, ինչին ի պատասխան վկան ասաց, որ ինքը չի պատասխանել լաբորատորիայից ստացված զանգին: Դատախազ Դավիթ Կարապետյանը նշեց, որ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ լաբորատորիայի բժիշկը իր ցուցմունքում հայտնել է, որ ներքին հեռախոսով զանգահարել են բոքսային բաժանմունք և հայտնել, որ երեխայի արյան մեջ էական շեղումներ կան:
Չպետք է բացառել, որ գիշերային որոշումների սիրահար ՀՀԿ-ականները կարող են մեկ գիշերվա ընթացքում դառնալ ԲՀԿ-ական՝ հայտարարելով, որ տարիներ շարունակ իրենց կուսակցական տոմսերում տառասխալ է եղել, և իրենք ընդամենն ուղղել են դա՝ «Հ»-ն փոխարինելով «Բ»-ով:
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկվա ասուլիսում հայտարարեց, որ ՕԵԿ-ը կաշկանդված չէ համագործակցելու որևէ քաղաքական ուժի, այդ թվում` ոչ իշխանական քառյակի հետ: Իսկ հարցին` հնարավո՞ր է, որ ՕԵԿ-ը սկսի համագործակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, չնայած այդ երկու կուսակցությունների ղեկավարների բարդ ու լարված հարաբերություններին, Արթուր Բաղդասարյանը պատասխանեl էր` քաղաքականության մեջ հավերժ թշնամիներ չկան և չեն լինում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. ապրիլի 26-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի 9-11 փ.-ների, Հերացի փ., Մյասնիկյան պող. 2, 4 համարների, Չարենցի 1-ին նրբ. և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ապրիլի 25-ին կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 161-րդ հոդվածով, Արդարադատության խորհուրդը որոշել է.
ԲՀԿ-ն շրջանառության մեջ կդնի Միքայել Մելքումյանի 10 քայլերից` տնտեսավարող սուբյեկտներին անհապաղ շրջանառության հարկից և արտոնագրային վճարներից ամբողջական արտոնություն տրամադրելու օրենքի նախագիծը
Սրանից առաջ ռուսական կողմը նամակ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որում զգուշացրել է եվրոպական երկրներին սպառնացող վտանգի մասին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեսպան Անդրեյ Սարոկինի հետ:
Թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերը, շունգիտը, նույնիսկ սովորական կայծքարը կարող են նպաստել առողջության պահպանմանը և ծառայել` որպես հուռութ։ Սակայն հնարավոր է և հակառակը։
Հայաստանի համար «ճանապարհային քարտեզը» գործնականում պատրաստ է:
Գորայքում նորմալ անասնագլխաքանակ չունեին, շատ ցածր մթերատու կենդանիներ էին, որ տարեկան 1500-2000 լիտր կաթ էին տալիս: Սպասվող սերունդը կրկնապատիկ կաթ կտա:
Ապրիլի 27-ին հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է. լրանում է գրողի ծննդյան 100-ամյակը: Այդ կապակցությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հովհաննես Շիրազի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը:
Եվ չնայած դրան` ռուս ու ամերիկացի զինվորականների միջև, բնականաբար, շարունակվում են շփումները:
Գ. Գասպարյանի խոսքով` Արամի առաջին փորձը լինելու է ապրիլի 28-ին. «Արամը ելույթ է ունենալու առաջին համարի ներքո, մենք առաջին պատվիրակությունն ենք, որ ժամանելու ենք Կոպենհագեն, ամեն հարցում առաջինն ենք, փորձենք այս տրամաբանությունը չխախտել նաև մրցութային կարգում»:
Դա մասնավորապես առնչվում է Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում տարվող հակաահաբեկչական գործողությունը լուսաբանող լրագրողներին ու ԶԼՄ-ների այլ աշխատակիցների:
Հնարավոր է՝ հենց սահմանն անցած լինի, որովհետեւ 10-15 կմ հեռավորության վրա անցակետեր են տեղադրված, հնարավոր է՝ այնպես անցած լինի, որ զինվորները չտեսնեն:
Հովիկ Աբրահամյանը առաջին ու երկրորդ նախագահներին պատասխանելուց հետո գնացել էր քառյակի նիստին ասելու, որ հիմա ինքն է տոն տվողը, թելադրողը։