Ինչո՞ւ են փոխում Սահմանադրությունը (տեսանյութ). «Ա1+»

Վերջին տասը տարում Հայաստանում հակասահմանադրական ճանաչված օրենքները և օրենքների դրույթները մի քանի անգամ ավելի շատ են, քան հարևան երկրներում՝ միասին վերցված: Այսօրվա ասուլիսում, ըստ «Ա1+»-ի՝ ասել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

Նա տեղեկացրել է, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը վերջնական պատրաստ կլինի և պաշտոնապես կներկայացվի հունիսի 30-ին: Իսկ մինչ այդ նախագծում դեռ կլինեն փոփոխություններ: Այդ պատճառով այս փուլում կարևորվում են հանրային լսումները, քննարկումները:

Դանիելյանը տեսնում է Սահմանադրության նորմերը վերանայելու, կատարելագործելու կարիք: Նա, օրինակ, նշեց, որ Սահմանադրության 18-րդ հոդվածում խոսվում է այն մասին, որ յուրաքանչյուր ոք կարող է իր իրավունքները պաշտպանել դատարանի առջև, բայց չի ամրագրվում, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են իրենց իրավունքները պաշտպանել ՏԻՄ-երի առջև:

Գ. Դանիելյանի խոսքով՝ Սահմանադրությունում շատ են նաև վրիպակները: «Բայց խնդիրները վրիպակները չեն, խնդիրը ավելի խորքային հարցադրումներն են»,- ասաց բանախոսը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս