Արամ MP3-ն Եվրատեսիլի բեմում լինելու է մենակ
«Իսկապես գերծանրաբենված շրջան է եղել Արամի համար, բայց հույս ունենք, որ արդեն շունչ է քաշել ու պատրաստ է»- այսօր Եվրատեսիլից առաջ վերջին անգսմ հայաստանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրատեսիլիս-2014» մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Եվրատեսիլի հայաստանյան մասնակից Արամ MP3-ն էլ հավելեց, որ ինքն արդեն պատրաստ է ու ժամ առ ժամ սպաում է, թե երբ են մեկնելու. «Տրամադրությունը լավ է, տրամադրվածությունը մարտական, Եվրատեսիլայան բարձր տրամադրությամբ գնանք տեսնենք` ինչ ենք անում»:
Հիշեցնենք, որ Արամ MP3-ն ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում` առաջին համարի ներքո: Եզրափակիչ համերգը տեղի կունենա մայիսի 10-ին: Մրցույթին մասնակցում են 37 երկներ:
Արամն ասաց, որ մարտի 25-ից մեկնել են պրոմո-տուրերի և ունեցել են 17 համերգն Ռուսաստանի քաղաքներում, այնուհետև մեկնել են Եվրոպա. «Վերջին համերգը կայացավ Բրյուսելում` Բելգիայի մայրաքաղաքում: Շատ ջերմ ընդունելություն է եղել հայերի կողմից, շատ լավ արձագանքներ ենք լսել թե´ երգի հետ կապված, թե´ ինչպես են իրենք վերաբերվում Եվրատեսիլին: Այսինքն մեզ քաջալերելու են, մեր կողքին են լինելու և, իհարկե, իրենց ձայներով օգնելու են մեզ: Ես բավականին դրական լիցքերով, պոզիտիվ էներգիայով եմ վերադարձել Հայաստան: Եկել եմ 2 օր առաջ»:
Գ.Գասպարյանը նշեց, որ Եվրատեսիլի շրջանակներում եղան նաև երկու մեծ համերգներ, նրանցից առաջինը համընկավ Արամի ծննդյան տարեդարձի հետ, որը նաև անակնկալ եղավ Արամի համար. «Հետաքրքիր անակնկալներով, փորձություններով լի շրջան է եղել: Նաև Լոնդոնում եղավ մեծ համերգ, որտեղ հիանալի ընդունեցին Արամին` բարձր մակարդակով և ծափողջյուններով»:
Արամն ասաց, որ մեկ ամսվա ընթացքում այն բոլոր աշխատանքները, որոնք տարվել են Եվրատեսիսլի ելույթի պրոմոյի հետ կապված, իրենց արդյունքը կունենան. «Ես վստահ եմ, որովհետև շատ ենք աշխատել դրա վրա, ջանք չենք խնայել, ամբողջությամբ տրվել ենք այս աշխատանքին»:
Գ. Գասպարյանի խոսքով` Արամի առաջին փորձը լինելու է ապրիլի 28-ին. «Արամը ելույթ է ունենալու առաջին համարի ներքո, մենք առաջին պատվիրակությունն ենք, որ ժամանելու ենք Կոպենհագեն, ամեն հարցում առաջինն ենք, փորձենք այս տրամաբանությունը չխախտել նաև մրցութային կարգում»:
Արմաը նշեց, որ ինքը երգի ասպարեզում է արդեն մոտավորապես 7 տարի, սակայն Եվրատեսիլից հետո միանշանակ երաժշտությանը ավելի մեծ տեղ կտա և կշարունակի է իր երաժշտական գործունեությունը. «Չեմ կարող հստակ ասել` մայիսի 10-ից հետո ինչ է լինելու, որովհետև գրաֆիկս վերջանում է մայիս 10-ով»:
Խոսելով Եվրատեսիլի բեմում Հայաստանի մասնակցի շոուի մասին Գ. Գասպարյանն ասաց. « Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը բազմաթիվ տարբերակներ է քննարկել շոուի բեմադրության հետ կապված, բայց մենք բոլորս` և´ Արամը, և´ Արամի թիմը, և´ մեր ստեղծագործական խումբը, եկանք այն եզրակացության, որ երգը իր տրամաբանությամբ շատ հնչեղ և տպավորիչ կլինի, եթե Արամը բեմում լինի մենակ: և ահա բացահայտում ենք այդ գաղտնիքը` Արամը Եվրատեսիլի բեմում լինելու է մենակ: Լինելու է բարձր տեխնոլոգիաներով, ժամանակակից գրաֆիկական լուծումներով, լուսային էֆեկտներով գերհագեցած շոու»:
Գ. Գասպարյանն ու Արամ MP3-ին ասացին, որ «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակությունը և մրցույթի ցուցադրման պաշտոնական գործընկեր Ucom ընկերությունը կազմակերպել են ֆոտոմրցույթ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել համբուրվող զույգի լուսանկար, որտեղ կխորհրդանշվի Արամ Mp3-ի «Not alone» երգի տեսահոլովակի հերոսների համբույրը:
Անի Քեշիշյան