Բաժիններ՝

Սերգեյ Շոյգուն չի պատասխանում Չակ Հեյգելի հեռախոսազանգերին. The Daily Beast

Gazeta.ru-ի փոխանցմամբ` ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին կարող է հայտարարել արդեն երկուշաբթի: Նշվում է, որ ԵՄ-ն իր «սև ցուցակում» ներառելու է ևս 15 մարդու, իսկ ԱՄՆ-ի պատժամիջոցներն առնչվելու են Ռուսաստանի նախագահի շրջապատին:

Ամերիկյան  The Daily Beast առցանց պարբերականը հայտնել է, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի առաջնորդները դադարել են շփվել հեռախոսով: Միևնույն ժամանակ Պենտագոնը բողոքում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն չի պատասխանում իր հեռախոսազանգերին:

Ընդգծվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Պենտագոնի ներկայացուցիչները ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի անունից քանիցս փորձել են կապ հաստատել Շոյգուի հետ, սակայն չեն ստացել որևէ արձագանք: Եվ չնայած դրան` ռուս ու ամերիկացի զինվորականների միջև, բնականաբար, շարունակվում են շփումները:

Մասնավորապես, Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը երեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի հանձնաժողովի նախագահ, գեներալ Մարտին Դեմփսիի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս