ԲՀԿ-ն չի մեկնաբանում Արթուր Բաղդասարյանին
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկվա ասուլիսում հայտարարեց, որ ՕԵԿ-ը կաշկանդված չէ համագործակցելու որևէ քաղաքական ուժի, այդ թվում` ոչ իշխանական քառյակի հետ: Իսկ հարցին` հնարավո՞ր է, որ ՕԵԿ-ը սկսի համագործակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, չնայած այդ երկու կուսակցությունների ղեկավարների բարդ ու լարված հարաբերություններին, Արթուր Բաղդասարյանը պատասխանեl էր` քաղաքականության մեջ հավերժ թշնամիներ չկան և չեն լինում:
Այս համատեքստում փորձեցինք ճշտել ԲՀԿ-ի վերաբերմունքը ՕԵԿ նախագահի այս մոտեցմանը: Սակայն ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը 168.am-ի հետ զրույցում ընդամենը նշեց. «Ես ունեմ իմ անձնական վերաբերմունքը, բայց կաշկանդված ու սահմանափակված եմ իմ աշխատանքային լիազորություններով, հետևաբար` կներկայացնեմ իմ տեսակետը, եթե ու երբ կուսակցությանս կողմից ունենամ կայացված պաշտոնական որոշում կամ որևէ արձագանք»:
Իսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հետ հեռախոսազրույցում՝ լսելով, որ հարցը վերաբերում է Արթուր Բաղդասարյանին, անմիջապես ընդհատեց զրույցը: