Բաժիններ՝

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հարցը կլուծվի ամենամոտ ժամանակներս. Լավրով

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հարցը կլուծվի ամենամոտ ժամանակներս: Այս մասին երեկ Մոսկվայում ԱՊՀ երկրների երիտասարդ դիվանագետների առաջին ֆորումի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ` Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու Հայաստանի ու Ղրղզստանի ձգտմանը. «Հայաստանի համար «ճանապարհային քարտեզը» գործնականում պատրաստ է: Կարծում եմ, որ ամենամոտ ժամանակներս լուծում կստանա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հարցը:

Դրանից հետո ուրախ կլինենք նման առաջընթաց տեսնել նաև Ղրղզստանի միանալու հարցում: Ինչպես ձեզ հայտնի է, եվրասիական ինտեգրացիոն կառույցները բաց են նաև ԱՊՀ-ի գծով մյուս գործընկերների համար: Օրակարգում է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը Եվրասիական տնտեսական միության ձևավորման հարցը»:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Մինսկում տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որի ժամանակ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն ու Նուրսուլթան Նազարբաևն դիտարկելու են եվրասիական տնտեսական ինտեգրման մասնակիցների կազմի հետագա ընդլայնման հարցը՝ ներառյալ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տիրույթին Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս