«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի այսօրվա հայտարարությանը, որ Դաշնակցությունը մաս չի կազմելու իշխանական կոալիցիային, ասաց, որ ինքը դեռ երեկ է դրա մասին տեղեկացել դաշնակցական գործընկերներից` քառյակի խորհրդակցության ժամանակ:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հրաչ Գևորգյանն օտար մարմին է կուլ տվել:
013թ. դեկտեմբերին ԱԺ միջանցքում ՝ ի պատասխան «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ռուսերեն հեռարձակման վերաբերյալ լրագրողներից մեկի հարցի, պատգամավորը հունից դուրս էր եկել և բղավել. «Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում, արա: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտե՞նց եք մտածում»:
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է բխի ազգային անվտանգության ռազմավարությունից՝ չվտանգելով հայ ժողովրդի նպատակների իրականացման, պատմական արդարության վերականգնման հեռանկարը: Ետ կանչել Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից:
«Իրենց սպասելիքները չեն արդարացել, քանի որ հայտարարության մեջ հստակորեն ասվում է, որ մենք այլ վարչապետ էինք պատկերացնում` հընթացս նաև Հովիկ Աբրահամյանի վրա քար նետելով, թե չի համապատասխանում իրենց պատկերացումներին: Ըստ էության, այս ամենը ցույց է տալիս, որ իշխանական թուլություն կա»,- նշեց նա:
Ա. Իշխանյանն անդրադարձավ նաև պաշտպան ունենալու իրավունքին: Ըստ նրա՝ ձերբակալվածների գերակշիռ մասը սկզբնական շրջանում պաշտպան չի ունենում, ինչպես նաև պաշտպան ունենալու իրավունքը քննիչների կողմից չի բացատրվում կամ բացատրվում է մակերեսորեն:
Ապրիլի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Մասիս-Ռանչպար ճանապարհին` Մասիս քաղաքի հատվածում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Դնեպր» մակնիշի մոտոցիկլետի:
Ջուսը և Ռիչարդը որոշել են առանց ժամանակ կորցնելու նշանվել: Ապրիլի 18-ին մայրաքաղաքի ակումբներից մեկում կկայանա նրանց ոչ ավանդական նշանադրությունը: Իսկ մինչև դա, սիրահարված Ջուսը իրեն զգում է 7-րդ երկնքում, նախապատրաստական աշխատանքներ է տանում` տորթ, ծաղիկներ, զգեստ: Հարսանիքի մասին էլ արդեն մտածում է: Դ
Նախորդ տարվա նման այն գլխավորում է 60-ամյա Ալիշեր Ուսմանովը, ում կարողությունը գնահատվել է 18.6 միլիարդ դոլար:
Երևանի Սիամանթոյի անվան համար 162 դպրոցում ամփոփվել է ֆրանկաֆոնիայի դպրոցական միջոցառումների ամիսը։ Մարտի 10-ից ապրիլի 16-ը Երևանի հիմնական դպրոցներից 49-ում, որտեղ ֆրանսերենն ուսուցանվում է խորացված եղանակով, կազմակերպել են կրթական, մշակութային բեմականացված բազմաթիվ միջոցառումներ, բաց դասեր, եղել են ֆրանսերեն համատեղ միջոցառումներ։
Շիրակի մարզում շտաբային ուսումնավարժանք անցկացնելու նպատակով մարզային փրկարարական վարչությունում կազմակերպվել էր մարզում գործող բոլոր ենթակառուցվածքերի ղեկավարների հավաք:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հրավերով Հայաստան ժամանած Թումոյի խորհրդի անդամ, Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանին:
Առաջարկում ենք, որ ՀՀ նախագահին մեր պահանջները ներկայացնելու համար նախագահի նստավայր այցելեք քայերթով` մենակ կամ ընկերներով` ժամը 18:30-ից (կախված նրանից, թե քաղաքի որ հատվածից եք գալու), այնպես, որ ժամը 19:30-ին բոլորս լինենք Բաղրամյան 26-ում:
2014 թվականին մայրաքաղաքում նախատեսված է իրականացնել 1 մլն 600 հազար քմ ծավալով ասֆալտապատման աշխատանքներ: 23 փողոց կամ 586 հազար քմ տարածք կենթարկվի հիմնանորոգման:
Մարտի 31-ի դրությամբ «Օրինաց երկիր» խմբակցության կողմ քվեարկությունները կազմել է ամբողջ քվեարկությունների 85.60%-ը: Մինչդեռ խմբակցության դեմ քվեարկությունը կազմել է ընդամենը 1.80%, իսկ ձեռնպահ քվեարկությունը՝ 0.36%: ՕԵԿ-ը չի մասնակցել քվեարկությունների 4.80%-ին, և ԱԺ նսիտերից բացակայությունը կազմել է 7.44%:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:
Ուկրաինաի ու Մերձդնեստրի միջև սահմանին արդեն իսկ մոտեցվել են ազգանյանական զինված միավորումներ:
«Ցանկացած քաղաքական ուժի ճակատին գրված չէ, որ իր կյանքում պետք է լինի ընդդիմադիր կամ իշխանություն: Ընդդիմությունը պայքարում է իշխանություն լինելու համար:
Այսօր Կարեն Դեմիրճյանը կդառնար 82 տարեկան։ «Կոմիտաս»-ի անվան պանթեոն էին եկել հասարակական ու քաղաքական գործիչներ՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը, ՀԱԿ անդամներ, նրա ընտանիքի անդամները ու պարզապես ՀՀ քաղաքացիներ։
Առաջիկայում մենք շատ լավ քայլեր ենք անելու ընդառաջ ՓՄՁ-ի ծրագրերի և հնարավորություն ենք ստեղծելու, որ ՓՄՁ-ն զարգանա մեր երկրում: Յուրաքանչյուր ներդնողի կողքին ենք լինելու: Կառավարության նոր կազմը ձևավորելուց հետո մանրամասն կքննարկենք, որպեսզի ապահովենք մեծ ներդրումների հնարավորությունը…
Ժողովրդի մեջ տարածված թյուր կարծիք կա, որ Ավագ հինգշաբթի պետք է ընտանիքի անդամների թվով ձու ներկել և ուտել: Եկեղեցու հայրերը սովորեցնում են, որ եթե ամբողջ Մեծ պահքը պահես ամենայն խստությամբ, սակայն Ավագ Հինգշաբթի ինչ-որ կերպ լուծանես այն, ապա չեղյալ կհամարվի Մեծ Պահքը պահելու քո ամբողջ ջանքը:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալը հայտնեց, որ ցանկանում է՝ իր շահերը պաշտպանեն փաստաբաններ Կրոմվել Գրգորյանն ու Վահագն Բաբայանը: Ամբաստանյալի պաշտպաները դատարանից խնդրեց իրենց տրամադրել քրեական գործերի նյութերը՝ նշելով, որ իր ունեցած պատճեններն ընթեռնելի չեն:
Պուտինը հավելել է, որ միջազգային քաղաքականության մեջ այսօր տեսնում է Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց հետ թշնամացնելու միտում՝ ընդգծելով, որ նման պրակտիկան գործում է արդեն մեկ դար:
2007-2014 թվականներին տավարաբուծության զարգացման ծրագրով Հայաստան է ներկրվել ավելի քան 1800 գլուխ տոհմային երինջ, որոնք տարաժամկետ վճարման պայմանով հատկացվել են 60-ից ավելի տնտեսվարող սուբյեկտի:
Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ դպրոցում սովորող երեխաներից մեկը, ով չուներ ֆիզիկական կամ մտավոր որևէ խնդիր, արդեն ազատվել է դպրոցից և պետք է հաճախի հանրակրթական դպրոց, իսկ մյուս չորսին կտրամադրվեն հատուկ դպրոցում սովորելու համար օրենքով անհրաժեշտ վկայագրերը:
Ղրիմի միացումից հետո չպետք է ընկել էյֆորիայի մեջ և պետք է մշտապես իրատես լինել՝ ելնելով նրանից, որ իր էթնիկ կազմով թերակղզին տարբերվում է Ուկրաինայի հարավ-արևելքից:
Արդեն յոթ ամիս է, որ ես իմ քաղաքական հայացքների համար բանտարկված եմ: Առողջության հետ կապված պրոբլեմներ ունեմ, սակայն ինձ հետ հաշվեհարդար տեսնելու նպատակով անգամ բուժօգնություն չեն ցուցաբերում: Ավելին, վարչախումբը հալածում է ոչ միայն ինձ, այլև ընտանիքիս անդամներին: Այս ընթացքում անօրինական կերպով բանակ են զորակոչել որդուս` Ավետիս Ավետիսյանին, հաշվի չառնելով, որ ծանր հիվանդության պատճառով նա պիտանի չէ զինվորական ծառայության համար:
Ռուսաստանի մասնակցությունն այդ բանակցություններին մինչև վերջին պահը եղել է հարցականի տակ:
Շարունակել գործել ընդդիմադիր դաշտում` մի կողմից ձգտելով հանրությանն ու քաղաքական ուժերին համախմբել մեր դավանած ազգային-պետական արժեքների, մեր առաջարկած լուծումների շուրջ, մյուս կողմից` փորձելով մեր երկիրը զերծ պահել ցնցումներից ու անկայունությունից:
Պուտինը հայտարարել է, որ անկարելի է նոր նախագահ ընտրելը, եթե ողջ է գործող, իրավական առումով լիարժեք նախագահը: