Ինչու է դատապարտյալը օտար մարմին կուլ տվել

Մատուցողուհու սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանն այսօր դատարան էր ներկայացվեց ուշացումով: Գործով դատավորը հյատնեց, որ կապ են հաստատել քրեակատարողական հիմնարկի հետ և պարզվել է, որ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան տեղափոխվող մեկ այլ կալանավոր ասեղ է կուլ տվել:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ  Գոռ Ղլեչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հրաչ Գևորգյանն օտար մարմին է կուլ տվել:

«Վարչակազմին անօրինական պահանջներ է ներկայացրել, դրանք չեն կատարվել, դրա համար է կուլ տվել»,- ասաց Գոռ Ղլեչյանը: Նրա խոսքով՝ անձը ենթարկվել է ռենտգեն հետազոտության, որի արդյունքում հայտանաբերվել է փոքր օտար մարմին. «Ըստ բժիշկների՝ այն բնական ճանապարհով դուրս կգա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930