Ֆրանկաֆոնիայի ամիսն ավարտվեց
Երևանի Սիամանթոյի անվան համար 162 դպրոցում ամփոփվել է ֆրանկաֆոնիայի դպրոցական միջոցառումների ամիսը։ Մարտի 10-ից ապրիլի 16-ը Երևանի հիմնական դպրոցներից 49-ում, որտեղ ֆրանսերենն ուսուցանվում է խորացված եղանակով, կազմակերպել են կրթական, մշակութային բեմականացված բազմաթիվ միջոցառումներ, բաց դասեր, եղել են ֆրանսերեն համատեղ միջոցառումներ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը շնորհակալութուն է հայտնել դպրոցներին և հատկապես ֆրանսերենի ուսուցիչներին՝ ֆրանկաֆոնիայի ամսվան նվիրված բովանդակալից միջոցառումներ կազմակերպելու համար։
Ամփոփիչ միջոռացմանը ներկա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային գծով կցորդ Ֆաբիեն Նեյրան ևս կազմակերպված բազմաթիվ միջոցառումների համար շնորհակալություն է հայտնել մասնակից դպրոցներին, ուսուցիչներին, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանին՝ Ֆրանկաֆոն երկրների ասոցիացիայի հետ արդյունավետորեն համագործակցելու և ֆրանսախոսության օրերը այսչափ կարևորելու համար։