Բաժիններ՝

Նախիջևանում ավարտվել են ադրբեջանական բանակի զորավարժությունները

Ադրբեջանական APA լրատվական գործակալույան փոխանցմամբ՝ Նախիջևանում ավարտվել են ադրբեջանական բանակի զորավարժությունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:

Զորավարժություններին մասնակցել է Առանձին համազորային բանակի զորամասերի անձնակազմը (մոտ 20.000 մարդ), մոտ 400 միավոր զրահատեխնիկա, ավիացիա, ՀՕՊ-ի համակարգեր, հրթիռային ու հրետանային զորքեր, ինչպես նաև հատուկջոկատայիններ:

Զորավարժությունների ժամանակ իրականացվել են տանկերի, զրահամեքենաների, հրթիռային ու հրետանային համակարգերի, ականանետերի ու հրաձգային զենքի կրակային փորձարկումներ: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը գոհունակություն է հայտնել զորավարժությունների արդյունքների կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930