Բաժիններ՝

Պուտինը հույս է հայտնել, որ ստիպված չի լինի օգտվել Ուկրաինայում զինված ուժեր կիրառելու իր իրավունքից

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի բնակիչների հետ ուղիղ շփման ժամանակ հայտարարել է, որ Ղրիմի միացումից հետո չպետք է ընկել էյֆորիայի մեջ և պետք է մշտապես իրատես լինել՝ ելնելով նրանից, որ իր էթնիկ կազմով թերակղզին տարբերվում է Ուկրաինայի հարավ-արևելքից:

Պուտինը հույս է հայտնել, որ ստիպված չի լինի օգտվել Ուկրաինայում ռուսական զինված ուժեր կիրառելու իրավունքից՝ ռուսալեզու բնակչությանը պաշտպանելու համար: Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնային խորհուրդն իրեն իրավունք է տվել Ուկրաինայում զինված ուժեր կիրառելու համար:

Պուտինը հույս է հայտնել, որ այդ իրավունքից օգտվելու կարիք չի զգացվի և բոլոր սուր հարցերը հնարավոր կլինի լուծել քաղաքական-դիվանագիտական միջոցներով: Պուտինը կոչ է արել Ուկրաինայի արևելքի քաղաքացիական անձանցից հեռացնել զինված ուժերը: Պուտինն իր զարմանքն է հայտնել, որ քաղաքացիական բնակչության դեմ ուղղել են տանկեր, զրահամեքենաներ, հրանոթներ:

Պուտինը հիշեցրել է, որ զորամիավորումներից բացի Ուկրաինայի հարավ-արևելք են ժամանում զինված ազգայնականներ, որոնց պետք է զինաթափել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930