Համակարգային փոփոխություններ իրականացնելու ՀՅԴ յոթ առաջարկները
- Անցում կատարել խորհրդարանի ընտրության 100 տոկոս համամասնական սկզբունքի: Ձևավորել լիարժեք անկախ ընտրական համակարգ, ստեղծել երաշխիքներ` բացառելու ընտրակեղծիքները, ընտրակաշառքը և պետական-վարչական ռեսուրսի օգտագործումը:
- Անցում կատարել կառավարման խորհրդարանական ժամանակակից համակարգի:
- Օրենքով երաշխավորված գործուն լծակներ տրամադրել ընդդիմությանը՝ ձևավորելով իշխանություն-ընդդիմություն միասնական պետական կառավարման համակարգ: Ստեղծել հակակոռուպցիոն գործակալություն, որի ղեկավարի, ինչպես նաև Վերահսկիչ պալատի, Քաղաքացիական ծառայության խորհրդի, Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը վերապահել խորհրդարանական ընդդիմությանը:
- Հստակ արտահայտված կամք դրսևորել և գործուն մեխանիզմներով տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, դատական իշխանության լիարժեք անկախությունը։ Կադրային քաղաքականության մեջ առաջնորդվել անձի արհեստավարժության և հանրային վստահության չափանիշներով, պետական կառավարման համակարգում հրաժարվել համատարած կուսակցականացման արատավոր գործելաոճից:
- Սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմքում դնել կենսաապահովման նվազագույն բյուջեն, միջսերնդային և ներսերնդային համերաշխությունը: Արմատական փոփոխության ենթարկել տնտեսական քաղաքականությունը` նպատակ և արդյունավետության գնահատման չափանիշ դարձնելով տնտեսական զարացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, արժանապատիվ վարձատրությունը, աղքատության կտրուկ նվազեցումը, միջին խավի տեսակարար կշռի մեծացումը և ատագաղթի կասեցումը:
- Երկրում արդարության ու վստահության մթնոլորտ ստեղծելու նպատակով ապահովել արդար բիզնես միջավայր, բացառել քաղաքական շարժառիթներով հասարակական և տնտեսական կյանքին միջամտությունը, ոչ բնական մենաշնորհները, արտոնություններ տալ փոքր ու միջին բիզնեսին, քաղաքացիներին մասնակից դարձնել որոշումների ընդունմանը:
Արագ լուծում տալ լայն հնչեղություն ստացած և ժողովրդին հուզող հրատապ խնդիրներին (օրինակ` պարտադիր կուտակային վճարներ, արագաչափեր, կարմիր գծեր, տրամսպորտի փոխադրավարձ, ԱՊՊԱ սակագին, գյուղատեսության վնասներ, փոքր ու միջին բիզնեսի հարկային դրույքաչափեր և այլն): - Արտաքին քաղաքականության մեջ որդեգրել ազգային-պետական այնպիսի ուղեգիծ, որի գերխնդիրն է հայկական պետականության անկախության, անվտանգության և ինքնուրույնության ապահովումը:
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է բխի ազգային անվտանգության ռազմավարությունից՝ չվտանգելով հայ ժողովրդի նպատակների իրականացման, պատմական արդարության վերականգնման հեռանկարը: Ետ կանչել Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից:
Ամրագրել, որ ԼՂՀ հիմնախնդրի լուծման հիմքը Արցախի բնակչության համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ արտահայտված կամքն է: Բանակցություններում ապահովել ԼՂՀ մասնակցությունը, կարգավիճակի և անվտանգության առաջնայնությունը: Հարկ եղած դեպքում ԼՂՀ-ի հետ կնքել ռազմաքաղաքական դաշինք: