![](/banners/BeFunky-design.jpg)
Պետք է հնարավորինս արագ վերջ դնել Մոլդովայի ու Ուկրաինայի կողմից Մերձդնեստրի շրջափակմանը. Պուտին
![](https://168.am/wp-content/uploads/2014/04/1004170517.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի բնակիչների հետ ուղիղ շփման ժամանակ հայտարարել է, որ պետք է վերջ տրվի Մերձդնեստրի շրջափակմանը.
«Վերջին հաշվով ես ելնում եմ նրանից, որ անրաժեշտ է անմիջապես վերացնել շրջափակումը, որի բացասական հետևանքները Մերձդնեստրում բնակվող մարդիկ զգում են թե՛ Մոլդովայի, թե՛ Ուկրաինայի կողմից: Ուկրաինաի ու Մերձդնեստրի միջև սահմանին արդեն իսկ մոտեցվել են ազգանյանական զինված միավորումներ և անկասկած է, որ ադպիսի իրավիճակին հնարավորինս արագ պետք է վերջ տրվի:
Վերջին հաշվով մարդկանց պետք է հնարավորություն տրվի լուծելու սեփական ճակատագիրը: Հենց դրա շուրջ էլ մեր բոլոր գործընկերների հետ աշխատելու ենք մենք»: