Մանվել Բադեյան. Ես որևէ մեկին վիրավորելու միտում չեմ ունեցել. «Փաստինֆո»

«Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների` ընդդեմ Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանի դիմումի վերաբերյալ ԱԺ Էթիկայի  հանձնաժողովը մեկ շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի:

Այս մասին` ի պատասխան «Փաստինֆո»-ի թղթակցի հարցի, հանձնաժողովի այսօրվա դռնփակ նիստից հետո հայտնել է հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանը:

Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերին ԱԺ միջանցքում ՝ ի պատասխան «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ռուսերեն հեռարձակման վերաբերյալ  լրագրողներից մեկի հարցի, պատգամավորը հունից դուրս էր եկել և բղավել. «Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում, արա: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտե՞նց եք մտածում»:

Այս արտահայտությունը վիրավորել էր եզդի ժողովրդի ազգային արժանապատվությունը։

ԱԺ էթիկային հանձնաժողովի այսօրվա նիստում պարզաբանումներ տալուց հետո «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանն ասել է, որ ինքը հանձնաժողովին դիմած երիտասարդների հետ հանդիպել է, պարզաբանումներ տվել է: «Իրանք բավարարված են, քանի որ ընկալումը կա, որ ես միտում չեմ ունեցել  որևէ մեկին վիրավորել: Ավելին` ես միշտ ջատագովն եմ եղել ցանկացած ժողովուրդների բարեկամության, ինչի մեջ ինձ լրագրողները մեղադրել են»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս