Բաժիններ՝

Յանուկովիչը փետրվարի 21-ից հետո պատրաստ էր գնալ ամեն տիպի զիջումների. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի բնակիչների հետ ուղիղ շփման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ է եղել ընդառաջել ընդդիմության յուրաքանչյուր պահանջը, ինչը վերաբերում է նաև դեկտեմբերից ավելի շուտ վաղաժամ նախագահական ընտրություններ անցկացնելուն.

«Երբ Յանուկովիչը փետրվարի 21-ին ստորագրեց համաձայնագիրը և ընդդիմության կողմից այդ համաձայնագրի երաշխավորողների դերում հանդես եկան Լեհաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի արտգործնախարարները, նա ելնում էր նրանից, որ այդ պայմանավորվածությունը պահպանվելու է:

Իսկ դա կայանում էր նրանում, որ Յանուկովիչը չի ներգրավում բանակը, մայրաքաղաքից դուրս է բերում ՆԳՆ-ի ստորաբաժանումները, այդ թվում նաև «Բերկուտը», իսկ ընդդիմությունն ազատում է գրաված վարչական շենքերը, վերացնում է բարիկադները և զինաթափում է իր զինված մասին:

Յանուկովիչը համաձայնվել է վաղաժամ խորհրդարանական ընտրությունների անցկացմանն ու 2004 թվականի Սահմանադրությանը վերադարձ կատարելուն: Նա համաձայնվել է այս տարվա դեկտեմբերին վաղաժամ նախագահական ընտրություններ անցկացնելուն:

Ես կարծում եմ, որ եթե պահանջեին, ապա նա վերջիվերջո կհամաձայնվեր մեկ կամ մեկուկես ամիս անց վաղաժամ նախագահական ընտրություններ անցկացնելուն: Սկզբունքորեն նա սկսել էր համաձայնվել ամեն ինչի հետ:

Բայց ոչ, հենց որ նա ՆԳՆ-ի ստորաբաժանումները դուրս բերեց մայրաքաղաքից, անմիջապես գնացին ու գրավեցին վարչական հիմնարկներն ու իրականացրին պետական հեղաշրջում՝ այդ բառի դասական իմաստով»:

Պուտինը հավելել է, որ միջազգային քաղաքականության մեջ այսօր տեսնում է Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց հետ թշնամացնելու միտում՝ ընդգծելով, որ նման պրակտիկան գործում է արդեն մեկ դար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս