
Ժնևում մեկնարկել են Ուկրաինայի վերաբերյալ քառակողմ բանակցությունները

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքում այսօր մեկնարկել են Ուկրաինայի վերաբերյալ քառակողմ բանակցությունները, որոնց մասնակցում են Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ներկայացուցիչները:
Բանակցություններում Ուկրաինան ներկայացնում է արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան, Ռուսաստանը՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ը՝ պետքարտուղար Ջոն Քերին, ԵՄ-ը՝ արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Քառակողմ ձևաչափով բանակցությունների սկսվելուց առաջ նրանք անցկացրել են մի շարք երկկողմ հանդիպումներ: Նշվում է, որ Ռուսաստանի մասնակցությունն այդ բանակցություններին մինչև վերջին պահը եղել է հարցականի տակ, քանի որ նա շարունակ տարբեր վերջնագրեր է ներկայացրել Ուկրաինայի իշխանություններին: