Ռ. Հակոբյան. Առաջիկա հանդիպումների ժամանակ մենք կձևավորենք միասնական նոր օրակարգ

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների համատեղ դռնփակ նիստն այսօր բավական երկար տևեց՝ շուրջ 2.5 ժամ: Ինչպես նիստից հետո լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, չնայած վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին, չորս քաղաքական ուժերը հաստատակամ են միասին շարունակել իրենց հետագա աշխատանքները: «Բնականաբար նոր իրավիճակ է, և յուրաքանչյուր քաղաքական ուժ կքննարկի, կառաջարկի իր մոտեցումները, և առաջիկա հանդիպումների ժամանակ մենք կձևավորենք միասնական նոր օրակարգ»,- ասաց Ռ. Հակոբյանը:

Ինչ վերաբերում է քառյակի կողմից վարչապետի ընդունելի թեկնածուին, ապա Ռ. Հակոբյանը վստահեցրեց, որ քառյակը որևէ նման քննարկում չի անցկացրել: «Մենք ունենք մոտեցում, որ վարչապետի հետ կապված երբեք անհատի հարց չի դրվել, որ համակարգային փոփոխության ենք գնում, իսկ այն ծրագիրը, որը մշակման փուլում է և պատրաստ կլինի ապրիլի 28-ին, այդ ծրագիրը պետք է որպես այլընտրանք իրականացվի»,- նշեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս