ՀՀ վարչական դատարանը մերժել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի: Ինչպես տեղեկացնում է Փաստինֆոն, «ԱրմենՏելը» պահանջում էր անվավեր ճանաչել Հանձնաժողովի՝ 10.04.2013թ. թիվ 97-Ա որոշումը:
«Մենք համաձայն չենք այն ձևակերպմանը, որ Ղրիմի հանրաքվեն մարդկանց ազատ կամարտահայտման դրսևորում էր: Բայց մենք նաև գիտենք, որ նախագահ Սարգսյանը հղում է կատարել ՄԱԿ-ի կանոնադրությանը և կարևորել, որ ճգնաժամը պետք է լուծվի միջազգային իրավունքին համաձայն: Ուստի մենք ողջունում ենք Հայաստանի դիրքորոշման այս հատվածը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը` անդրադառնալով Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնած դիրքորոշմանը: Դեսպանը հիշեցրել է Միացյալ Թագավորության վարչապետի և արտգործնախարարի հայտարարությունները, որ Բրիտանիան չի ճանաչում Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքները:
ՌԴ Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում էր Վիշվանաթան Անանդի հետ։
2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի դրույթը, որով արգելվում է ապրանքի անվանման մեջ կիրառել «էկո», «օրգանական», «էկոլոգիապես մաքուր», «բիո» և համանման այլ որակումներ, եթե արտադրանքն իսկապես էկոլոգիապես մաքուր չէ և չունի համապատասխան սերտիֆիկատ:
Եթե ԱՄՆ-ը և ԵՄ պետությունները որոշեն լուրջ քաղաքական և տնտեսական վնաս հասցնել Ռուսաստանին, ապա Ուկրաինայի կողմից միջազգային դատական ատյաններում Ռուսաստանի դեմ ներկայացված բողոքները կարող են դրա համար լրացուցիչ նախադրյալներ ստեղծել:
«ԱրմենՏելը» պահանջում էր անվավեր ճանաչել Հանձնաժողովի՝ 10.04.2013թ. թիվ 97-Ա որոշումը: ՏՄՊՊՀ-ի հիշյալ որոշմամբ, մասնավորապես, համարվել է, որ «ԱրմենՏելը» «Հանրային հեռախոսակապի ծառայություններ» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունի:
Մարտի 21-ին, ժամը 12.50-ի սահմաններում «Ֆոլցվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 66-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1-ին դասարանի աշակերտուհու:
Այս պահին «Դեմ եմ» նախաձեռնության հանրահավաքի մասնակիցները երթով՝ թմբուկներով և պաստառներով, շարժվում են դեպի Մաշտոցի պողոտա: Ոստիկանները մեկ ուղղությամբ փակում են երթևեկությունը, որպեսզի երթի մասնակիցները կարողանան իրենց շարժվել իրենց երթուղիով:
Ֆոտոշարք՝ «Դեմ եմ» նախաձեռնության հանրահավաքից:
Թող հիմա նայեն այն պաշտոնյաները, ովքեր իրենց կաբինետներից դուրս չեն գալիս, թող տեսնեն, թե ինչքան միասնական է ժողովուրդը: Ես չեմ ուզում այստեղ հնչեցնել քաղաքական այլ հայտարարություններ, բայց որ պարտադիրը պետք է ոտքը քաշի, հեռանա, դա պարտադիր է: Այս ռեկետը վերջապես պետք է տապալվի
Չի կարելի մեզ նվաստացնել, սա ռեֆորմ չէ, հիմարը նա է, ով սա ներդնում է: 45 տարով նման գործիք աշխարհում չկա, եթե մենք ֆինանսավորում ենք անգամ դեպի Մարս թռչող արբանյակը: 20 տարուց ավել չեն տարիս պարտք, 45 տարին նոնսենս է, գինեսի ռեկորդ, կատարյալ հիմարություն:
«Ժողովուրդը մի բան է ասում, ասում է՝ տղերք, միացեք, միացեք պրծնենք այս ապօրինի իշխանություններից և բերենք նոր սերնդին իշխանության: Եվ ուրեմն՝ մեզ բոլորիս հատ առ հատ՝ ինձ զորակցողներից մինչև իմ քննադատները, նրանք, ովքեր հեքիաթներով առաջնորդվել են մինչև հիմա, պետք է վայր դնեն այդ հեքիաթները, ու ժողովրդի ուժով շարունակենք միացյալ հրապարակի կերտումը»,- ասաց Հովհաննիսյանը:
Մարտի 22-ին, ժամը 06.10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղի 3-րդ փողոցի թիվ 11 տան բակում այրվում է կուտակված անասնակեր:
Դուք սխալ տեղ եք փողեր փնտրում, պարոնայք, որովհետև թալանված ժողովուրդը փող չունի այլևս: Փող եք ուզում, դիմեք ներկա ու նախկին կոռումպացված պաշտոնյաներին, օլիգարխների գրպաններին, ովքեր, ըստ միջազգային կազմակերպության տվյալների՝ վերջին տասը տարվա ընթացքում 6 մլդ դոլար են դուրս տարել Հայաստանից
Դիմելով հավաքվածներին՝ նա նշեց, թե հասարակությունը ունակ է իր կամքը պարտադրել հակառակորդին: «Ասում եմ հակառակորդ, որովհետև նրանք՝ այս ռեժիմի պարագլուխներ, պետական այրեր չեն, նրանց պետք է վերաբերել որպես օկուպանտի հոգեբանության ադմինիստրացիայի»,- հավելեց նա:
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Դեմ եմ» նախաձեռնության հանրահավաքը, որն ավարտվելու է երթով: Նախաձեռնության անդամները, ներկաները ՀՀ օրհներգի ներքո սկսեցին հանրահավաքը, ապա բոլոր պաստառներն ու դրոշները ցած իջեցրած մեկ րոպե լռությամբ հարգեցին քանդակագործ Արա Շիրազի հիշատակը:
Ազարության հրապարակում արդեն մեկնարկել է «Դեմ եմ» նախաձեռնության հանրահավաքը. այն կարող եք դիտել ուղիղ միացմամբ:
Այսօր Հայաստանի նկարիչների միությունում հայտնի քանդակագործ Արա Շիրազին հրաժեշտ տալու էին եկել նրա ընկերները, երկրպագուներն ու ՀՀ քաղաքացիները:
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Նիդերլանդների Թագավորություն` մասնակցելու Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին:
Գյումրիում կատարված սպանության նախապատմությունը գալիս էր Թուրքիայում կատարված մեկ այլ սպանությունից:
«Ես ուրախ եմ, որ «Դ!ԵՄ ԵՄ» շարժումը կայացավ, ես աջակիցներից մեկն եմ, և թող ավելորդ մեծամտություն չնկատվի, 2012 թ. սեպտեմբերից Ազգային ժողովում ես սկսեցի դրա դեմ պայքարել: Ուզում եմ խոսքս ճիշտ ընկալվի, մենք հիմա այս գործում ունենք լուրջ քաղաքական ուժեր և ունենք քաղաքացիական շարժում: Ավելին, քանի որ ընտրված է բարեփոխումների շատ վատ, անհեթեթ տարբերակ, ավելի մեղմ բառ չեմ գտնում, ապա բնական է, որ այն առաջացնում է վրդովմունք»:
ՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց:
Հստակ երևում է, թե ով է ընդդիմություն, ով՝ ոչ իշխանական ուժ։ Իսկ որ առաջիկա քաղաքական զարգացումները փողոց դուրս գալու, ճիշտ ընդդիմադիր գործունեություն վարելու հնարավորություն տալու են, միանշանակ է։
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց, որ քաղաքացի Վահագն Գևորգյանը 2006 թ. Մտավոր սեփականության գործակալությունում գրանցել է «Նռան շիշ» արդյունաբերական նմուշը: Նմանատիպ բողոք է ներկայացրել նաև «Պտղնի գոլդ» ընկերությունը:
Շուրջ մեկ շաբաթ առաջ հայտարարվել է ապօրինի ձեռնարկատիրության մեջ մեղադրվող Վալերի Շմավոնյանի գործով նախաքննության ավարտի մասին, սակայն մինչև օրս նախաքննական մարմինը մեղադրյալին ու նրա պաշտպան Անժելա Հոբոսյանին չի տրամադրել 7 հատոր կազմող գործի նյութերը:
Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների հետ կապված էկոլոգիական վիճակը պայմանավորված է ոչ միայն ձկնաբուծական ապօրինի հորերի նույնքան ապօրինի ջրօգտագործման, այլև Գագիկ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանի խնդիրներով։
Հրապարակի» տեղեկություններով, օրեր առաջ Սերժ Սարգսյանը ճաշ-հանդիպման է հրավիրել հայաստանյան բանկիրներին՝ նրանց հետ քննարկելու երկրում առկա և սպասվելիք պատժամիջոցների արդյունքում ստեղծվելիք վիճակը, ուշադիր լսել է վերջիններիս, ներկայացրել իր մոտեցումները։
Երեկ ԱԺ-ում տեղի է ունեցել Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակուբի երկրորդ նիստը, որին մասնակցել է նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը, ով Աժ-ում ԲՀԿ փորձագետներից է, ինչպես նաև Երևանի ԲՀԿ-ական ավագանի։
Կառավարությունն այս տարի նախաձեռնել է միանգամից երեք ավտոմեքենա գնել։ Թերթի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմը 2014թ. գնելու է սեդան թափքով մեքենա՝ ընդհանուր 30 մլն դրամ արժողության։
Վերջին շրջանում երևանյան սպորտդպրոցներում լուրեր էին շրջանառվում, թե սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը նոր «մշակույթ է» ներդրել սպորտդպրոցներում: