Բաժիններ՝

«Լիկվորն» ընդդեմ «Ֆարմատեք». Հայկական ընկերությունները վիճարկում են «Տաուֆոն» դեղամիջոցի հեղինակային իրավունքը

ՀՀ-ում դեղարտադրող «Լիկվոր» ընկերությունը դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ բողոքելով «Տաուֆոն ֆարմատեք» անվանմամբ դեղամիջոց արտադրող հայկական «Ֆարմատեք» ընկերության դեմ: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն այսօր Ծաղկաձորում ընթացող սեմինարի ժամանակ հայտնեց, որ «Լիկվորը» պնդում է, որ «Տաուֆոն» անվանմամբ դեղամիջոցի արտադրության իրավունքը պատկանում է միայն իրեն, քանի որ ինքը գրանցել է այդ անվանումը, իսկ «Ֆարմատեքի» արտադրանքը շփոթության աստիճան նման է իր արտադրանքին: ՏՄՊՊՀ-ում վարույթ է հարուցել: Հարցը բողոքարկվել է նաև դատական կարգով, վճռաբեկ դատարանը գործը լուծել է ի օգուտ «Լիկվորի»:

ՏՄՊՊՀ ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանը նշեց, որ իրենց ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ այդ անունով միայն «Լիկվորը» չի արտադրում, ամբողջ աշխարհում է նույն անվանումը կիրառվում: Ըստ նրա՝ դեղամիջոցի ակտիվ կոմպոնենտը տաուրինն է, որը տաուֆոնին համահունչ է, և «Լիկվորը» չի հորինել այդ անվանումը:

Համբուրգի Սպառողների պաշտպանության կենտոնի ղեկավար Էդդա Կաստելոն նշեց, որ դեղերի ոլորտում կեղծումը սպառողների շահերի պաշտպանության շատ լուրջ խնդիր է. «Համացանցում առավել ևս հնարավոր չէ նույնանուն դեղամիջոցների նկատմամբ վերահսկողություն անել հնարավոր չէ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս