Բաժիններ՝

Դավիթ Մանուկյանը՝ ՍԴ-ին. Եթե աչք փակես ժողովրդի կամքի վրա, հավերժ դու ես լինելու պատասխանատուն՝ հնարավոր բոլոր հանրային, քաղաքացիական, օրինական ընդվզումների (տեսանյութ)

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն այսօրվա հանրահավաքում հայտարարեց, որ եթե մարտի 28-ին Սահմանադրական դատարանը անօրինական չճանաչի պարտադիր կուտակային բաղադրիչի կիրառման մասին օրենքը, ապա դրանից հետո հենց ՍԴ-ն է լինելու հնարավոր բոլոր հանրային, քաղաքացիական, օրինական ընդվզումների պատասխանատուն:

«Բարձր դատարան, եթե դու իջնես քո բարձունքից, եթե աչք փակես ժողովրդի կամքի վրա, հավերժ դու ես լինելու պատասխանատուն՝ հնարավոր բոլոր հանրային, քաղաքացիական, օրինական ընդվզումների: Որովհետև եթե անգամ բարձր դատարանն իր բարձունքից իջնի դեպի անդունդ, ժողովուրդը մեկ է՝ պարտադրելու է իր կամքը»,- հայտարարեց Դավիթ Մանուկյանը:

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս