Ես եմ առաջարկել, որ նկարահանում չլինի, որովհետև քննարկում էր, ուզում էինք հանգիստ մթնոլորտում քննարկել: Չեմ կարծում, որ քննարկումն այդպիսի առանձնակի նկարահանման կարիք ունի:
Հովհաննիսյանը նաեւ ԵԺԿ-ին կոչ է արել վերականգնել վստահությունը Եվրոպայում՝ շտկելով անցյալի սխալները, հարգելով ազատության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սեփական չափանիշները, այլեւս երբեք չվավերացնել կեղծված ընտրություններ եւ չընդունել նրանց, ովքեր չեն վայելում ժողովրդի դե յուրե վստահությունը: Այս համատեքստում ոչ միայն Ռուսաստանը, այլեւ ԵԺԿ-ն ինքը եւ հատկապես Հայաստանի իշխանություններն են պատասխանատու երկրի անընդունելի ներքին վիճակի եւ արտաքին քաղաքական ընտրությունների համար:
«Դեմ եմ» շարժումն այսօր Երևանում անցկացրեց հերթական ակցիան: Այս անգամ «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնությունը կազմակերպել էր հեծանիվներով երթ, որի մեկնարկը տրվեց Ազատության հրապարակից և այնտեղ էլ ավարտվեց:
Պարապմունքներն, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղոդագրության, արդեն սկսվել են Գյումրիի Կամխուդ բարձրալեռնային զորավարժարանում ու կշարունակվեն մինչև ապրիլի կեսերը։ Դրանց ընթացքում կկիրառվի մոտ 30 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում նաև ՊԶՄ-2 մեքենաներ, որոնք նախատեսված են խրամատներ ու այլ ինժեներական արգելափակոցներ փորելու համար։
ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1.500 կրակոց:
168.am-ի հարցերին՝ ի՞նչն է հիմք հանդիսացել հարցման համար, երբ քաղաքացիական հասարակությունը մշտապես խուսափում էր ասոցացվել որևէ քաղաքական ուժի հետ, համագործակցությունը չի՞ փոխում իրավիճակը շարժման ակտիվիստ Հայկ Գրիգորյանը պատասխանեց, որ այս հարցումով ուզում են պարզել շարժման անդմաների դիրքորոշումը:
«Շնորհավոր Ձեր տոնը, Սպառո´ղ»,- այս խոսքերով այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր խոսք սկսեց «Հայաստանի Սպառողների ազգային ընկերակցության» նախագահ, «Հայաստանի Սպառողների ազգային ակադեմիա իրավաբանական անձանց միության» նախագահ Մելիտա Հակոբյանը՝ նշելով, որ այսօր ամբողջ աշխարհում նշվում է սպառողների շահերի պաշտպանության միջազգային օրը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություններ է կատարում «Մարիանա» ընկերությունում՝ կաթնամթերքի գրամների նվազեցման եւ գները նույնը թողելու համար։
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը մարտի 17-19-ին մեկնելու է Լեհաստան ու Լիտվա, ուր և քննարկելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը:
«Դ!ԵՄ ԵՄ» շարժման նախաձեռնած ստորագրահավաքն՝ ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների և ի պաշտպանություն Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումի ու հանրային քննարկումների շարունակվոմ է: 168.am-ի հետ զրույցում շարժման ակտիվիստ Հայկ Գրիգորյանը հայտնեց, որ դեռ պարզ չէ, ինչքան ստորագրություններ են հավաքվել, քանի որ դեռ տեղերում են հավաքում, հիմնարկներում և չեն ամբողջացրել:
Նրանք հայտարարել են, որ ակնկալում են, որ Ռուսաստանը կիրառելու է վետո դնելու իրավունքը` մերժելու համար այդ փաստաթուղթը:
Ցույցի մասնակիցները առանձնապես չեն ցանկացել շփվել«Հժ»-ի թղթակիցների հետ, նրանցից մեկը, սակայն, պատասխանելով թղթակցի հարցին, թե ինչու՞ են վանկարկում «Դը-հոլ», «Դը-հոլ», ասել է, որ իրենք վանկարկում են իրենց սիրելի աոաջնորդի պատվին
Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 17-19-ը Ժնեւում կմասնակցի Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովին: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը:
Մարտի 15-ին, ժամը 11.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակիչ`1983 թ. ծնված. Գ. Մ.-ն:
Նրանք մի այնպիսի փաստաբան ունեն, որ ինչ պատվիրում են, գրում եւ պահանջում է, բայց այդտեղ ոչ մի հիմքեր չկան: Նրա մեղավորությունն ապացուցված է փաստերով, հակառակը լինել չի կարող: Վահան Զատիկյանն այնքան լավություն է արել նրանց ու հիմա այս պատասխանն ենք ստանում: Իրենք համառորեն պնդում են, թե իրենք չեն, բայց դա ասելով չէ, այլ փաստերով է:
Եթե անգամ Ղրիմն անջատվի Ուկրաինայից ու միացվի Ռուսաստանին, ապա դրանից կտուժեն իրենք ղրիմցիներն ու ռուսները, սակայն ոչ Ուկրաինայի ժողովուրդը:
Ապրիլի 28-29-ին նախատեսվում է ցույց անցկացնել Աժ-ի ղիմաց։ Իսկ առաջիկա՝ մարտի 24-ի քառօրյայում նույն ուժերը պատրաստվում են պատգամավորների 1/3-ի ստորագոությամբ մի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծ մտցնել օրակարգ։ Խոսքը նկարահանող սարքերի, արագաչափերի, կարմիր գծերի հիմքերը, գործադրման կարգերը, ներդրումների իրական չափերը ուսումնասիրելու ժամանակավոր հանձնաժողովի մասին է։
Բողոքի ակցիաներն անցկացվել են Թուրքիայի 81 նահանգից 53-ում:
Երեկ` մարտի 14-ի գիշերը Պարոնյան փողոցում գտնվող «ԼԱՍ» գիշերային ակումբում ծեծկռտուք է տեղի ունեցել, որ ակումբում գտնվողներից մեկ ստիպված ահազանգել է ոստիկանություն:
Սա է ռուսական գիծը, Ռուսաստանի նոր իշխանությունների գիծը, որը, ինչպես գիտենք, Հայաստանում հայտնի շրջանակներում վերածվել է «ոչ հակառուսական գծի»: Եվ գծից հետ չմնալու, այսպես ասած՝ հարազատ մեյնստրիմից դուրս չմնալու համար, ըստ երևույթին, որոշ մարդիկ որոշել են Հայաստանում էլ ինքնադրսևորվել:
Այս մասին դիվանագետը Խարկովի դեպքերից հետո այսօր գրել է Twitter-ի իր էջում:
ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը, որը մշակում էին Հայ-ռուսակաև (Սլավոնական) համալսարանի մասնագետները, արդեն պատրաստ է։ Երկուշաբթի այն պաշտոնապես կներկայացվի ԼՂՀ նախագահին և կառավարությանը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի բնության նախարար Սերգեյ Դոնսկոյը:
«Ղրիմը Հայաստանի չափ տարածք է, ու մենք ոչ մեկի ձեռքը չենք կարող բռնել և ասել՝ սա արեք, նա մի արեք։ Մենք միայն կոչ ենք արել՝ միանալ ՌԴ-ին»։
Հեյգը կարծում է, որ եկել ժամանակը, որպեսզի ԵՄ-ն ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի նկատմամբ:
Ես երբեք քաղաքականության մեջ չեմ եղել, ես զբաղված եմ տնտեսական, հասարակական գործունեությամբ։ Ես ե՞րբ եմ եղել քաղաքականության մեջ, որ հիմա Էլ վերադառնամ։
Խմբավորման մեջ մտնում է «Ջորջ Բուշ» ատոմային ավիակիրը, 1 հրթիռակիր հածանավ և 2 էսկադրոնային ականակիր:
Հայաստանի դեղերի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ թանկացրել են սրտանոթային, արյան բարձր ճնշումն իջեցնող և այլ՝ առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ։
«Ժառանգությունում» տարաձայնություններ են եղել այս առիթով. ոմանք պնդել են, որ չարժե հանդիպել, քանի որ ԲՀԿ-ն հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն օրակարգային չէ: Մյուսները նշել են, որ չարժե գնալ կոնյակի գործարան՝ չէ՞ որ Լևոն Տեր-Պետրոսյանը չգնաց, իսկ Րաֆֆին «ընտրված» նախագահ է:
Ազատ արձակվածների մի մասը դատապարտված են եղել ցմահ ազատազրկման: