
Բայդենն Ուկրաինայի հարցը քննարկելու է Լեհաստանի ու Բալթյան երկրների առաջնորդների հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը մարտի 17-19-ին մեկնելու է Լեհաստան ու Լիտվա, ուր և քննարկելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը:
Բայդենը հանդիպումներ է ունենալու Լեհաստանի վարչապետի, ինչպես նաև Լիտվայի, Լատվիայի ու Էստոնիայի նախագահների հետ: Այդ հանդիպումներում քննարկվելու են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելուն միտված քայլեր:
Բայդենը հաստատելու է Եվրոպայում ԱՄՆ-ի գործընկերներին ու դաշնակիցներին կոլեկտիվ պաշտպանության հարցում ՆԱՏՕ-ի ստանձնած պարտավորություններն ու ԱՄՆ-ի աջակցությունը: