Բաժիններ՝

Ուսումնասիրություններ «Մարիանա» ընկերությունում

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություններ է կատարում «Մարիանա» ընկերությունում՝ կաթնամթերքի գրամների նվազեցման եւ գները նույնը թողելու համար։

« Տուփերի փոփոխության հետ կապված ՏՄՄՊՀ-ն թեժ գծով բողոքներ ստացել»,- այս մասին «Ա1+»-ին հայտնել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։

«Մարիանա» ընկերությունը 500 գրամանոց մածունը դարձրել է 450 գրամ, իսկ 200 գրամանոց թթվասերը՝ 180 գրամ։ Փոխարենը նույնն է թողել գինը։Բազմաթիվ սպառողներ նշում են, որ ընկերությունը պարզապես մոլորության մեջ է գցում իրենց եւ ավելի լավ էր գինը բարձրացներ, քան գրամները պակասեցներ։

«Եթե պարզվի, որ գների չհիմնավորված բարձրացում կա, բնականաբար դա կհանդիսանա գերիշխող դիրքի չարաշահում»,- ասել է Արտակ Շաբոյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31