Աղբյուրի խոսքերով՝ նախարարությունից սկսել են դուրս բերել արխիվները, փաստաթղթերը, զենք, կազմտեխնիկա և այլ գույք:
Երիտասարդ տնտեսագետներն անդրադառնում են այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ «Համաշխարհային ճգնաժամի և տնտեսագիտական մտքի հիմնահարցեր», «Մենաշնորհների պետական կարգավորման հիմնախնդիրները ՀՀ-ում», «Երջանկության և բարեկեցության տնտեսագիտություն», «Հեռուստաալիքներով գովազդային տեսահոլովակների բաշխման որոշ խնդիրներ» և այլն։
Ռուսաստանի բանագնաց Վլադիմիր Լուկինը բացակայել է համաձայնագրի ստորագրման ժամանակ:
Փետրվարի 21-ին Lեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութ և Ֆրանսիայի Վիեն քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր։ Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վիենի քաղաքապետարանում։
Տեսանյութը վիդեոհոսթինգում երեկ տեղակայել է Կոնստանտին Պիոնտկովսկի անունով մի օգտատեր:
Երևանի Վաղարշյան փողոցում տեղի ունեցած դեպքով սպանության փորձի և խուլիգանության մեղադրանքներով հետախուզվողը` Վիեննայից տեղափոխվեց Հայաստան: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
«Մայդանի» խորհուրդը հավանության է արժանացրել իշխանության ու ընդդիմության միջև համաձայնագրի ստորագրումը:
Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովի ժամանակ «Դ!ԵՄ ԵՄ» շարժման կազմակերպած ակցիայից մասնակիցները հրաժարվեցին ունկնդրել բանախոսներին և հարցեր ուղղել նրանց: Կարճ հայտարարությունից հետո նրանք հեռացան, իսկ համաժողովը շարունակեց աշխատանքը:
Իշխանություններն ընդգծել են, որ ավիաընկերությունները պետք է ուշադրությունը բևեռեն ուղևորների կոշիկների վրա:
Փետրվարի 21-ին, ժամը 16.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՀՓՋ օպերատիվ խումբը:
Ուկրաինայի արյունալի իրադարձությունների սցենարի գլխավոր հեղինակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է:
Ձեզնից քանի՞սն են այս մարդու հետ գնացել մի դպրոց: Քանի՞ անգամ է անցած մեկ տարվա ընթացքում այս մարդը հանդիպել երիտասարդների հետ: Քանի՞ անգամ է դուրս եկել, գնացել մի բակ և ասել՝ երեխե՛ք, պարապեք, պարապե՛ք, որ ինձ նման դառնաք:
«Սա հեշտ ռեֆորմ չէ: Գիտեք, պոպուլիզմն ընդունելի է ընդդիմության համար, որովհետև դա քաղաքական պայքարի ձև է, բայց երկրի համար կործանարար կլինի, եթե իշխանությունը զբաղվի պոպուլիզմով»:
Կանխատեսվում է, որ այս տարի Ադրբեջանում կարդյունահանվի 43 միլիոն տոննա նավթ:
Այսօր՝ փետրվարի 21-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:
Տվյալ որոշման օգտին քվեարկել է 106 պատգամավոր, դեմ է արտահայտվել միայն մեկ պատգամավոր:
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել հանրապետության ճանաչված խաղողագործների, գինեգործների, գիտնականների՝ քննարկելու ՀՀ խաղողագործության զարգացման ռազմավարությունը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս/թ 22-ին ժամը 22.00-ից մինչև փետրվարի 23-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Արգավանդ և Գեղանիստ գյուղերի ջրամատակարարումը:
«Մարդ կա, որ հանրությունում բավական հայտնի է, և հայտնի է որպես պուրիտան անձնավորություն, բայց մեզնից գնում է, օրինակ, մտրակ,- «Մեդիալաբին» ասում է առաջին օնլայն սեք խանութի տնօրեն Տիգրանը,- մենք դա ենթադրում ենք, որովհետև պատվիրված ապրանքը տանելու գալիս է թիկնապահը, որի մեքենայի համարանիշներն ամեն ինչ ասում են»:
«Աէրոֆլոտը» Վրաստանի ուղղությամբ իր չվերթները կասեցրել էր 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո:
Ֆինանսական բուրգի գործով միակ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի պաշտպան Համազասպուհի Գրիգորյանն այսօր միջնորդեց նրան փորձաքննության ենթարկել: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանն ասաց, որ Արթուր Անդրեասյանի վիճակը շարունակում է մնալ տևական ծանր, նրա վիճակը չի դադարել առողջության և կյանքի համար ռիսկային լինել, իրեն թույլ է զգում և գրեթե ամբողջ օրն անցկացնում է պառկած վիճակում:
Համաձայնագրով նախատեսվում է վերադարձ կատարել 2004 թվականի Սահմանադրությանը, որը հաստատում է երկրի ղեկավարման խորհրդարանական-նախագահական համակարգ, ինչպես նաև վաղաժամ նախագահական ընտրությունների անցկացում:
Այս մասին երկրի խորհրդարանում ունեցած իր ելույթում նշել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Այսօր կառավարության շենքի մոտ էր եկել ՀՀ քաղաքացի Իվան Պողոսբեկյանը, որի իննամսական երեխային երկու օր առաջ «Արաբկիր» բժշկական համալիրում չեն ընդունել թոքարբորբով, միայն նշանակումներ են արել, ուղարկել տուն:
Մենք նոր ձևաչափ ենք բացել Ռուսաստանի հետ երկխոսությունում:
Այսօր Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների հանդես եկող «Դ!ԵՄ ԵՄ» շարժման կողմից առաջ քաշվող փաստարկներին՝ վստահության խնդիր, երաշխիքներ և այլն:
Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին բոյկոտ է հայտարարել դատական նիստերին:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուրախությամբ տեղեկացնում է, որ արդեն ընտրվել է «Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթի հայաստանյան մասնակցի երգը: Մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում:
Ուկրաինայում բողոքի ակցիաները սկսվեցին նրա համար, որ իշխանությունները կասեցրին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը:
Բացի այդ, նախագահը նախաձեռնել է 2004 թվականի Սահմանադրությանը վերադարձ կատարելը, որը լիազորությունների վերաբաշխում է կատարում հօգուտ խորհրդարանական հանրապետության: