
Դիպուկահարը Կիևում սպանում է անզեն մարդու (տեսանյութ)

You Tube վիդեո հոսթինգում հայտնվել է մի տեսանյութ, որը վկայում է Կիևի կենտրոնում դիպուկահարի կողմից անմեղ ցուցարարին սպանելու մասին: Տեսանյութը վիդեոհոսթինգում երեկ տեղակայել է Կոնստանտին Պիոնտկովսկի անունով մի օգտատեր:
Վերջինս տվյալ պահին իր տեսախցիկով նկարահանելիս է եղել «Մայդանի» ընդհանուր տեսքը, երբ կրակոց է լսվել, ինչի հետևանքով սպանվել է նրանից ընդամենը 10 քայլ հեռավորության վրա գտնվող անզեն մի մարդ: