
Հրդեհ «Սասունցի Դավիթ» կայարանի հարևանությամբ գտնվող նավթի պահեստներում (տեսանյութ)

Փետրվարի 21-ին, ժամը 16.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՀՓՋ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևանի 21 հասցեում գտնվող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի պահեստում (60 քմ):
Հրդեհը մեկուսացվել է 16.40-ին, մարվել՝ 17.00-ին: Այրվել է գույք:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից «Ա1+»-ին փոխանցել են, որ այրվում են «Սասունցի Դավիթ» կայարանի հարևանությամբ գտնվող նավթի պահեստները։
Զոհերի և տուժողների մասին տեղեկություններն առայժմ ճշտվում են։
Տեսանյութը՝ «Ա1+»-ի