Ամերիկյան հետախուզությունը «Ալ-Քաիդային» կասկածում է «պայթող կոշիկների» համար նոր տեխնոլոգիաներ մշակելու մեջ
Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի կառավարությունն ավիաընկերություններին իրազեկել է, որ միջազգային ահաեբկիչները հնարել են պայթուցիկը կոշիկում թաքցնելու նոր եղանակ:
Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ «Ալ-Քաիդայի» եմենյան մասնաճյուղը՝ ականների գծով մասնագետ Իբրահիմ ալ-Ասիրիի գլխավորությամբ մշակում է պայթուցիկի փաթեթավորման նոր եղանակներ: Նախազգուշացումը տարածվել է ներքին անվտանգության նախարարության պայթյունի հաջորդ օրը, որպեսզի հատուկ ուշադրություն դարձվի դեպի ԱՄՆ միջազգային չվերթների ուղևորների անձնական զննմանը:
Իշխանություններն ընդգծել են, որ ավիաընկերությունները պետք է ուշադրությունը բևեռեն ուղևորների կոշիկների վրա: Վաշինգտոնում արդեն իսկ ընդգծել են, որ զուր տեղը չէին վախեցնի ավիաընկերություններին, եթե նոր ահաբեկչությունների սպառնալիքը չլիներ էական:
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության ղեկավարությունը հայտարարել է, որ կոշիկի մեջ պայթուցիկ թաքցնելու սպառնալիքը գոյություն ունի արդեն երկար տարիներ, սակայն ներկայումս այն դարձել է առավել շոշափելի: Դրա հետ կապված՝ ավիափոխադրողներին ու ուղևորներին կոչ են արել պահպանել զգոնություն: