
Վանաձորում գետի մեջ տղանարդու դի է հայտնաբերվել. lorinews.am

Այսօր՝ փետրվարի 21-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Lorinews.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ժամը 15:31-ին ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Դեմիրճյան-Բաղամյան փողոցների խաչմերուկում գտնվող կամրջի տակ տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են ժամանել ԼՄՓՎ օպերտիվ խումբը, ոստիկանության Վանաձորի բաժնի իրավապահները, բաժնի պետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ: Փրկարարները գետից դուրս են բերել Վանաձոր քաղաքի բնակիչ, 1956թ. ծնված Հայկունի Պետրոսյանի դին և հանձնել իրավապահ մարմիններին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: