
Ուկրաինայի ՆԳՆ-ում տարհանում է հայտարարվել. աղբյուր

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ՆԳՆ-ում տարհանում է հայտարարվել: Այս մասին լրատվամիջոցին հայտնել է ՆԳՆ-ում նրա աղբյուրը, որի խոսքերով՝ նախարարությունից սկսել են դուրս բերել արխիվները, փաստաթղթերը, զենք, կազմտեխնիկա և այլ գույք:
Սրանից առաջ «Մայդանի» խորհուրդը նախապայման էր ներկայացրել, որ Ուկրաինայի իշխանությունների ու ընդդիմության միջև ճգնաժամի կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը պետք է ստորագրվի այն դեպքում, եթե նոր կառավարության կազմից բացառվեն ներկայիս ներքին գործերի նախարարն ու գլխավոր դատախազը: