Օրերս ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ցուցում տվեց` կտրուկ բարելավել ծառայության որակը, շեշտելով, որ այլևս չի հանդուրժվելու նույնիսկ որևէ զանցանք:
«Սերժ Սարգսյանն այսօր զարմանում է, թե՝ ինչու եք «ՀայՌուսգազարդ» ընկերության 20 տոկոս բաժնեմասի վաճառքից խոսում, չեք խոսում 80 տոկոսից, խոսում եք 20 տոկոսից: Այդ 80 տոկոսը վաճառելու ժամանակ Սերժ Սարգսյանը ի՞նչ է «Տաշիր պիցայում» էր աշխատում: Ինչպե՞ս կարող եմ հավատալ նրա խոսքին: Ոչ միայն չեմ հավատում, այլև՝ չեմ վստահում»:
Զինված ուժերում գտնում են, որ այդ կերպ կավելանա զինծառայության որակը, իսկ բացասական դեպքերը կհասցվեն նվազագույնի:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակությանը` կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Ջոու Լիի գլխավորությամբ: Ողջունելով հյուրին` Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը.
Ինքնասպանության փորձ կատարած տղամարդու եղբայրը տարիներ առաջ խեղդվել է հարեւան գյուղի լճում լողալուց, նրա երեք երեխաները եւս Արթուր Սարխոշյանի եւ կնոջ՝ 35-ամյա Արաքսյա Մարտիրոսյանի խնամքին էին:
Իրանը քանիցս Պակիստանին խնդրել է ապահովել սեփական սահմանների անվտանգությունը:
Փետրվարի 12-13-ը Բելառուսի Նովոպոլոցկ քաղաքում կայացել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միացյալ կոլեգիայի հերթական` 10-րդ նիստը, որին դիտորդի կարգավիճակով մասնակցում էր նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ պատվիրակությունը` նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ:
Հայաստանի Հանրապետությունում նոր պատվաստանյութերի սահուն ներդրման և հաջող իրականացման արդյունքում զգալի հաջողություններ են գրանցվել ռոտավիրուսային վարակների և հեմոֆիլուսային Բ մանրէով հարուցված մենինգիտների (ուղեղի թաղանթի բորբոքում) կանխարգելման և վերահսկման գործընթացներում:
Ինչպես տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը՝ նրանք խոսելու են Մաքսային միությանն անդամակցելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասությունների շրջանակներում իրականացվող աշխատանքների մասին:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում վիրավորված, հետագայում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Արտակ Բուդաղյանի պաշտոնը վերջերս բարձրացվել էր. նա նշանակվել էր Եղեգնաձորում կորպուսի հրամանատարի տեղակալ:
Արդեն 10 տարի է՝ ինչ Լուսինեն ոչինչ չի նկարահանել, նա միայն գրում է և աշխատում իր լայնամետրաժ կինոծրագրերի վրա: Չնայած սոցիալական և առողջական վատ վիճակին, Լուսինե Գևորգյանն ակտիվ մասնակցում է քաղաքացիական կյանքին, ակտիվիստ է: Նա ակտիվ պայքարել է Մաշտոցի պուրակի և այլ հանրային տարածքների փրկության համար:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության Միջազգային համագործակցության վարչության ղեկավար Յաղուբ Դաշդելենը:
«Եթե քննությունն արդար ընթանար, ապա ճաղերի հետևում չասենք, բայց համենայնդեպս քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեին առնվազն երեք հոգի՝ դեպքի հետ կապված»,- ի պատասխան ասաց Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեին նաև մարդիկ, ովքեր «պարտակել են այս դեպքը՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը»:
Ըստ Վարդան Հարությունյանի՝ ՌԴ-ից ՀՀ ներկրվող բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ստանդարտին՝ ԳՕՍՏ 5542-87-ին:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը անդրադարձել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե Քաղաքաշինության նախարարությունում Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը խոսում է այն մասին, որ Նախագահը «սահմանարար, բաժանարար գծեր» է դնում իշխանության և արտախորհրդարանական ու խորհրդարանական քաղաքական ուժերի միջև։
Այդ նորությունն ազդանշանում է Քուվեյթի և ընդհանրապես ողջ տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող վտանգի մասին:
Սերժ Սարգսյանի նկարով և «Կրիմինալ» գրությամբ պաստառը հունվարի 18-ին ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանից գողացած անձը ՀԱԿ-ի իրազեկման ակցիան խոչընդոտող երիտասարդներից մեկն է։ Այս մասին այսօր Еpress.am-ին պատմել է Սուսաննա Մարգարյանը։
Հայկ Ալումյանն ասաց նաև, որ քրեական գործի նյութերը դատարան չներկայացնելը կարող է վկայել այն մասին, որ դրանում կան տվյալներ, որոնց մասին քննիչը չի ցանկանում, որ տեղեկանա դատարանը, Բուդաղյանները և հասարակությունը. «Հակառակ դեպքում քննչին ոչինչ չէր խանգարում այդ նյութերը ներկայացնել դատարան»:
Անվճար երթևեկելու իրավունք ունեցող հաշմանդամ երիտասարդը տրոլեյբուսով երթևեկելիս պարբերաբար հանդիպում էր խոչընդոտների: Տրոլեյբուսի վարորդներից մեկը, տեսնելով երիտասարդին, չէր կանգառում մեքենան, իսկ երբ երբեմն նրան հաջողվում էր բարձրանալ տրոլեյբուս, վարորդն ակնհայտորեն արտահայտում էր իր դժգոհությունը:
Օրերս լուրեր տարածվեցին, թե Թուրքիան պատրաստվում է Հայաստանի և Իրանի հետ իր սահմաններին վերահսկողության ժամանակակից համակարգեր տեղադրել, և արևելյան սահմանամերձ գոտիներում սկսվել են ականազերծման աշխատանքներ: Ըստ որոշ փորձագետների, նույնիսկ հենց Թուրքիայում, Հայաստանի հետ սահմանային տարածքների ականազերծման և Ալիջանի սահմանակետի ճանապարհի կպրապատման ու ընդլայնման արդեն սկսված աշխատանքները կարող են վկայել սահմանի մոտալուտ վերաբացման մասին:
Փետրվարին ինչպես միշտ հարավից սկսեցին փչել տաք օդային հոսանքները, իրենց հետ գարնան «հոտ բերելով», իսկ Տեառնընդառաջից հետո եղանակն ընդհանրապես «կոտրվեց»: Մարդիկ շտապում են մոռանալ ցրտերն ու դրա հետ կապված դժվարությունները:
Լավրովի խոսքերով՝ նրանք ներկայացնում են միայն խաղաղ ընդդիմադիրներին,որոնք պահանջում են արդարություն, կարգուկակոն, իսկ «գազանային» իշխանությունները նրանց ճնշում են ուժով:
ԿԳ նախարարության պատկան օղակներն այդպես էլ չեն իրականացնում օրենքի այս պահանջն ու ԳԹԿ-ից չեն պահանջում շտեմարաններն ուղարկել երաշխավորման և դրանք կիրառել առնվազն մեկ տարի փորձարկելուց հետո: Ամեն տարի տարբեր փոփոխությունների ենթարկելով շտեմարանները, ընդ որում, ինչպես ստորև բերված նամակում է մատնանշում 12-րդ դասարանցին, այդ փոփոխությունները երբեմն դուրս են առարկայական ծրագրերից:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 17-20-ը Թեհրանում մասնակցելու է իրանական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված հայ-իրանական լրատվամիջոցների համատեղ հանդիպմանը:
Այսօր նման դատավճիռ է կայացրել Քութայիսի քաղաքային դատարանը:
Մենք, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչներս, արդեն 10 տարի է, ինչ ՀՀ պետական պաշտոնյաների անձնական շահերի հետևանքով զրկված լինելով մեր սեփական բնակարաններում բնակվելու մեր Սահմանադրական իրավունքից (հոդված 31), (Երևանի քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004 թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագիր) դիմել էինք Ձեզ, խնդրելով ապաստան տրամադրել մեզ:
ԼՂՀ վարչապետի՝ 2014թ. փետրվարի 11-ի համապատասխան հանձնարարականի համաձայն ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը և հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ, ձևավորում են աշխատանքային խումբ` «Սեղմված գազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության նպատակով, ակնկալելով հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը քննարկումներին:
Ընտրություններն անցկացվելու են այսօր, հաղթողի անունը կհայտարարվի վաղը:
Ավստրիական «Աֆին Լիզինգ Էյ Ջի» ընկերությունը 2012թ-ից Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում պայքարում է «Սպայկա» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու համար: