Իրանը կարող է իր զորքերը մտցնել Պակիստան. ՆԳՆ

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական ուժերը կմտնեն Պակիստան, եթե այդ երկիրը որևէ բանչ ձեռնարկի ահաբեկչական խմբավորումների դեմ: Այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին:

Նրա խոսքերով՝ Իրանը քանիցս Պակիստանին խնդրել է ապահովել սեփական սահմանների անվտանգությունը. «Եթե Պակիստանն ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը, ապա Իրանը սեփական զորքերին կուղարկի այդ երկիր՝ պաշտպանելու համար սեփական անվտանգությունը: Իրանն ունի միջամտության իրավունք՝ իր անվտանգությունը պաշտպանելու համար և չի սպասի տվյալ հարցում Պակիստանի դիրքորոշմանը»:

Մեկնաբանելով ոչ վաղ անցյալում իրանցի հինգ սահմանապահների առևանգման հարցը՝ նախարարը հայտարարել է, որ իրանցի պաշտոնատար անձինք այսօր տվյալ հարցով հանդիպելու են Պակիստանի սահմանային անվտանգության մարմնի ներկայացուցիչների հետ:

Փետրվարի 6-ին իրանական սահմանային Սիստան ու Բելուջիստան նահանգում առևանգվել և Պակիստան են ուղարկվել իրանցի հինգ սահմանապահներ: Դրա պատասխանատվությունն ստանձնել է «Ջաիշ ուլ-Ադլ» խմբավորումը:

Տեսանյութեր

Լրահոս