
Սիրիան աստիճանաբար վերածվում է «նոր Աֆղանստանի». ամերիկյան հետախուզություն

Ineco գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը երեկ Սենատի լսումների ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում գործող «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորումը հարձակում է պլանավորել ԱՄՆ-ի դեմ:
Կլեպերի խոսքերով՝ Սիրիան աստիճանաբար վերածվում է «նոր Աֆղանստանի»՝ ահաբեկչության ու ծայրահեղության բնօրրանի, որը, ի տարբերություն Աֆղանստանի, շատ ավելի մոտ է Եվրոպային.
«Ջաբհաթ ալ-Նուսրան ու համանման արմատական իսլամական խմբավորումները, որոնք նույնպես Սիրիայում մասնակցում են ռազմական գործողությունների, ուսուցման ճամբարներ են հիմնել օտարազգի վարձկանների համար, որոնք հետագայում հայրենիք վերադառնալուց հետո այնտեղ զբաղվելու են ահաբեկչական գործունեությամբ:
Այսօր Սիրիայում Ասադի վարչակարգի դեմ պատերազմում է մոտ 26.000 զինյալ-ծայրահեղական, որոնցից մոտ 7000-ն օտարազգիներ են, այդ թվում նաև եվրոպական երկրներից»: