Բաժիններ՝

Որոտանի կասկադը վաճառվել է իրական գնից 4 անգամ էժան. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Որոտանի կասկադի գործարքին, որը երեկ 180 միլիոն դոլարով պաշտոնապես վաճառվեց ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերությանը։

«Տպավորություն ունեմ, որ սա արվել է բացառապես ամերիկացիների «բարկությունը» մեղմելու համար։ Կառավարությունը սրանից Հայաստանին զրկեց սեփական էներգետիկայից։ Կասկադը վաճառվել է ամենաքիչը 4 անգամ ավելի էժան։ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադը» առաջիկա 6 տարիներին 70 մլն կներդնի։ Ներեցեք, բայց առանց այդ ընկերության մենք 6 տարում նորմատիվներով ավելի շատ կներդնեինք ընկերության շահույթից։ Արդյունքում, առանց կասկածի, մի քանի տարի հետո այս համալիրը կվաճառվի մի քանի անգամ ավելի թանկ գնով։ Մեր կառավարությունը ուժեղ երկրների առաջ քծնելու (ավելի վաղ գերշահավետ պայմաններ էին տրամադրվել ռուսներին) բացառիկ հատկություններով է օժտված»,- գրել է Բագրատյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս