
Աշխատատեղեր՝ գյուղական համայնքների բնակչության համար

Ս.թ. հունվարի 31-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) կնշի երկու նոր հնգամյա ծրագրերի` «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» (PRP) և «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» (ARDI) պաշտոնական մեկնարկը:
PRP և ARDI ծրագրերը հիմնված են ՀՀ կառավարության, ԱՄՆ կառավարության, ԱՄՆ ՄԶԳ-ի, այլ դոնորների և հասարակական կազմակերպությունների ներկայիս և նախկին նախաձեռնությունների վրա` ուղղված մայրաքաղաքից դուրս երկրի լայնամասշտաբ զարգացմանը:
Տեղական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը կանդրադառնան թիրախային գյուղական համայնքների տնտեսական մարտահրավերներին, կօգնեն նրանց ավելի մրցունակ դառնալ և տեղի բնակչության համար նոր աշխատատեղեր ստեղծել: