Բաժիններ՝

Արտակարգ դրությունը շատ ավելի խորը բան է. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

Այսօր կառավարության նիստում քննարկվեց և բացասական եզրակացություն տրվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին: Պատգամավորներն առաջարկում էին արտակարգ դրության ժամանակ չներգրավել զինված ուժերին:

Կառավարությունն իր որոշումը հիմնավորեց նրանով, որ բացի տարածքային ամբողջականությունն ապահովելուց, ՀՀ զինված ուժերը պետք է ապահովեն նաև երկրի ներքին անվտանգությունը:

«Այս նախաձեռնությամբ նորից վեր են բարձրացվում հարցեր, որոնք քննարկվել են օրենքի ընդունման ժամանակ»,- նկատեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Ըստ նրա՝ ուժի կիրառումն ընդհանրապես պայմանավորվում է համաչափության հիմնարար (սահմանադրական) սկզբունքով, որն ուղղակիորեն բացառում է ուժի անհամաչափ կիրառումը հանրային իշխանության` արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը ներգրավված բոլոր ուժերի` ոստիկանության, ազգային անվտանգության և, իհարկե, զինված ուժերի կողմից:

«Դուք արտակարգ դրությունը շփոթում եք, թե ընդամենը կարող է հանրահավաք լինել: Արտակարգ դրությունը շատ ավելի խորը բան է և, Աստված չանի, որ Հայաստանում երբևէ նորից արտակարգ դրություն լինի»,- լրագրողներին ասաց Հ.Թովմասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս