Ադրբեջանն աղավաղում է ամբողջ բանակցային գործընթացը. ԱԳ փոխնախարար (տեսանյութ)
«Ավանդաբար Ադրբեջանն աղավաղում է ամբողջ բանակցային գործընթացը: Նման պրովոկացիաներ կազմակերպելու դեպքում, հայատյացությունը շարունակելով, դժվար է Ղարաբաղյան հակամարտության հարցում որևէ առաջընթաց ակնկալել: Առաջընթացի համար պետք է բոլորովին այլ մթնոլորտ»,- նման տեսակետ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով արգործնախարարների փարիզյան բանակցություններից հետո ստեղծված իրավիճակը և տարածված հակասական տեղեկությունները:
Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել, որ բանակցությունների ձևաչափը թույլ չի տալիս պատերազմական գործողների վերսկսում և պահպանում է ներկա վիճակը. «Ադրբեջանը բանակցային գործընթացն օգտագործում է որպես քող՝ իր քարոզչությունն առաջ տանելու համար: Մյուս կողմից՝ միջնորդ երկրները չեն ցանկանում, որպեսզի վերսկսվեն պատերազմական գործողությունները»:
Մանրամասները՝ տեսանյութում