Բաժիններ՝

2014 թ. հունվարի 1-ից սկսել է ԵՄ GSP+ ռեժիմի շրջափուլը

2014 թ. հունվարի 1-ից սկսել է գործել ԵՄ կողմից ՀՀ-ին տրվող GSP+ ռեժիմի շրջափուլը: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ԵՄ-ի առևտրային միակողմանի արտոնյալ ռեժիմը ստանալու համար ՀՀ-ն փաստաթղթերի փաթեթը հանձնել էր 2013 թ. փետրվարին:

«Այժմ ՀՀ-ն ներառված է այն տաս երկրների շարքում, որոնք կկարողանան օգտվել այս արտոնյալ ռեժիմից, որի դեպքում ԵՄ արտահանման ժամանակ 6000-ից ավելի անուն ապրանքների դեպքում օգտվում է զրոյացված կամ շատ ցածր մաքսատուրքերից: Այս ռեժիմից օգտվում է նաև Վրաստանը, իսկ Ադրբեջանն այս տարվանից դուրս է մնացել ռեժիմից»,- ասաց Գ.Մելքոնյանը:

Նա նշեց, որ GSP+ ռեժիմի համար փաթեթը 3 տարին մեկ վերանայվում է: Նա տեսակետ հայտնեց, որ Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցումը չպետք է որ խանգարի ԵՄ հետ արտոնյալ ռեժիմի պահպանմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս