Զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Օհանյանին, ինչպես նաև դասակի հրամանատար Հրաչ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կամ դրանք կատարելու սպառնալիքի համար :
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին`ժամը 15.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Վճռաբեկ դատարանի նախագահը տեղեկացրել է, որ Հայաստանում տարեկան քննվում է 90 հազար գործ` 230 դատավորի մասնակցությամբ: Քաղաքացիական գործեր քննող յուրաքանչյուր դատավոր տարեկան քննում է շուրջ 500 գործ, իսկ քրեական գործեր քննողների մոտ` շուրջ 100, մինչդեռ գոյություն ունի դատավորների ծանրաբեռնվածության գիտական հիմնավորում` ինչի համաձայն յուրաքանչյուր դատավոր կարող է քննել ամսական 15 գործ:
Հունվարի 20-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1955 թ. ծնված, նախկինում դատված Լևոն Հ.-ն և հայտնել, որ բենզին է լցրել նախկին կնոջ ու նրա տնակի վրա և հրկիզել:
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի հատուկ օգնական Ալի Յունեսին:
Ռազմական դիվերսիայի նման փորձերն Ադրբեջանի ղեկավարության հայատյաց քաղաքականության արդյունքն են, եւ միջնորդ երկրները պետք է գիտակցեն, որ Ադրբեջանն այսկերպ սպառնալիքի տակ է դնում հակամարտության խաղաղ հանգուցալուծումը:
«Ղալաթ են անում՝ քննադատում են, հանգիստ եղեք, ամեն ինչ իր ժամանակին կլինի. երբ հարկ կհամարենք, կխոսենք»:
Դեկտեմբերի վերջին հաստատվել է ոչ միայն Մաքսային միությանը, այլև՝ Միասնական տնտեսական տիրույթին Հայաստանի միանալու մասին «ճանապարհային քարտեզը», որը բաղկացած է 300 կետից:
Գործով միակ մեղադրյալ Արթուր Անդրեասյանի պաշտպան Համազասպուհի Գրիգորյանը դատական նիստի ընթացքում հանդես եկավ միջնորդությամբ. պաշտպանը միջնորդեց Արթուր Անդրեասյանին ենթարկել դատաբժշկական փորձաքննության՝ պարզելու արդյոք վերջինս առողջական նման վիճակում գտնվելով կարո՞ղ է մասնակցել դատական նիստերին, թե ոչ:
Հունվարի 20-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը։
«Կաթնամթերքի թանկացման վրա կարող են ազդել մի շարք գործոններ՝ անցած տարի մարտից մինչև դեկտեմբեր կարագի համաշխարհային գներրը ավելացան 30%-ով, կաթի փոշունը՝ մինչև 50%-ով:
Դա ամենառեպրեսիվ օրենքների փաթեթն է, որը եվրոպական որևէ խորհրդարանի կողմից ընդունվել է վերջին տասնամյակում:
Աշխատանքային ստուգայցերի արդյունքում արձանագրվել են պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սննդամթերքի մատակարարման որոշ դեպքեր, որոնց մասով մատակարարները խստորեն զգուշացվել են:
Ասադը բացառել է երկրի իշխանական մարմիններում ընդդիմության ներկայացուցիչների հնարավոր ներկայությունը:
Հայաստանի ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասով (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):
Ընդդիմադիր «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն չի բացառում, որ Ուկրաինայի ներքաղաքական զարգացումները կարող են վերաճել քաղաքացիական պատերազմի:
«Առողջական վիճակի մասին մանրամասներ չգիտեմ, բայց որքան տեղեկացված եմ, նա առողջական խնդիրներ չուներ: Ասում են՝ հիվանդության հետևանքով է մահացել, շատ արագ սրացել է հիվանդությունը, բայց ուրիշ ոչ մի բան»:
Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ Լեռնիկ Ալեքսանյանը չի ժխտում, որ երկրում կան «դժգոհ մասսաներ», սակայն միաժամանակ գտնում է, թե ընդդիմադիր քաղաքական ուժերը փորձում են շահարկել առկա սոցիալ-տնտեսական հարցերը: Այս մասին նա ասաց այսօր հրավիրված մամուլի ասուլիսում:
Մենք անհանգտանում ենք բոլոր այն մարդկանց համար, ովքեր տուժել են Սիրիայում անխնա բռնության և մարդկային աղետի պատճառով: Անհամար թվով անմեղ երեխաներ, կանայք և տղամարդիկ են սպանվում, վիրավորվում և հեռացվում իրենց տներից: Մենք լսում ենք նրանց լացի ձայնը՝ գիտենալով, որ երբ «մեկը պառապում է, մենք էլ ենք տառապում իր հետ» (Ա Կորնթ. 12:26):
Դրա հետևանքով սպանվել է 27 և վիրավորվել էր 56 մարդ:
Հունվարի 18-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի քննիչ Վահե Զոհրաբյանը միջնորդությամբ դիմել էր Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի բնակիչ, 34-ամյա Տիգրան Ասոյանի նկատմամբ:
Բանն այն է, որ շանս կա Գինեսի ռեկորդի։ Այսպես, այս օրենքով 18-ամյա քաղաքացին 45 տարով դեպոզիտ է դնում։ Սա ռեկորդ է։ Երեկ քրքրել եմ ինտերնետը՝ 30 տարվանից ավել դեպոզիտ չկա։ Իսկ գուցե կա՞։ Խնդրում եմ մի հատ էլ դուք նայեք։ Գինեսի ռեկորդը ձեռքներիցս բաց չթողնենք:
Ցուցարարները ոստիկանների վրա նետել են քարեր ու մոլոտովյան կոկտեյլներ, իսկ իրավապահները նրանց դեմ կիրառել են արցունքաբեր գազ:
Երկուշաբթի՝ հունվարի 20-ին, կայացավ Մարկ Սայաթելյանի հիշատակին նվիրված երգի եւ տեսահոլովակի պրեմիերան՝ հայ աստղերի կատարմամբ: Երաժշտության հեղինակը երգիչ Մարտ Բաբայանն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը:
Հունվարի 20-ին, ժամը 05.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի տներից մեկում. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Եթե հասարակական կարծիքն իմ կողմից լինի, ես չեմ տատանվի որևէ վայրկյան:
Կարմիր Աղեկին Թումանյանի տարածաշրջանի այն համայնքներից է, որտեղ չկան անմշակ հողեր, տարեցտարի ավելանում է անասնագլխաքանակը: Սակայն կարգին եկամուտ այդ ամենից չի ստացվում:
Այս մասին այսօր Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:
ոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւնը խստիւ կը դատապարտէ և անընդունելի կը գտնէ՝ Քիւրտիստանի Հասարակութեանց Միութեան (KCK) գործադիր խորհուրդի համանախագահ Պէսէ Հօզաթի անհիմն ու վտանգաւոր յայտարարութիւնը այն մասին, որ իբր հայ, յոյն և հրեայ լոպիստական կազմակերպութիւնները Թուրքիոյ պաշտօնական պետութեան զուգահեռ ընթացող պետութիւններ կազմաւորած են, նպատակ ունենալով Թուրքիոյ ժողովրդավարացումը խանգարել:
«Dasaran.am» կրթական ծրագրի կողմից մշակված «Բառերի տիեզերք» անունը կրող ինտելեկտուալ խաղը նպատակաուղղված է դպրոցահասակ երեխաների հայոց լեզվի բառապաշարի հարստացմանը: Այս անգամ ևս գործի են դրվել տեղեկատվական տեխնոլոգիաները՝ որպես Հայաստանում կրթության արդիականացումը խթանելու արդունավետ միջոց: