«Բորենիների ցուցակը ճշտվում է. մնում է նրանց բռնել»
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Նորքի 1-ին զանգվածում, Նանսենի փողոցի մոտակայքի շենքերից մեկում «Բարև Երևան» դաշինքի ակտիվիստները բուկլետներ բաժանելիս հանդիպել են մի բոսյակի` ոստիկանության համակարգում աշխատող, ով գլուխ է գովացել, որ ապրիլի 9-ին խաղաղ ժողովրդի ու մասնավորապես Արմեն Մարտիրոսյանի դեմ ուժ կիրառողներից մեկն է եղել /այս պահին ճշտվում են նրա մասին բոլոր տեղեկությունները/: Ոստիկանությունը նույնպես պատավոր է օգնել, որպեսզի ոստիկանական համակարգը ազատվի նման բորենիներից ու ժողովրդի վրա ձեռք բարձրացնող ոհմակի այդ ներկայացուցիչը պատասխանատվության կանչվի Արմեն Մարտիրոսյանի դեմ իրականացված բռնությունների կապակցությամբ հարուցված քրեական գործով: Նրա գտնելը բարդ բան չէ, մանավանդ, որ մենք ավելի սույգ տեղեկատվություն կփոխացենք թե նրա անվան, թե բնակարանի վերաբերյալ: Ֆեյսբուքյան ակտիվիստներն արդեն իսկ պարզել են շամիրամի մեկ այլ որդու անուն-ազգանուն և գտնվելու վայրը: Այնպես որ, բավարար է ընդամենը մեկ «ուչաստկովի» բորենիներին մեղադրյալի աթոռին նստեցնելու համար»: