Արթիկի բնակիչը այրվածքներ է ստացել՝ խնկամանում կրակ անելիս
Ապրիլի 20-ին, ժամը 12.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը11.05-ին տարբեր աստիճանի այրվածքներով Գյումրի քաղաքի ԲԿ է տեղափոխվել Արթիկ քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 21/1 տան բնակիչ՝ 1978 թ. ծնված Ա. Վարակյանը:Նախնական տվյալներով տուժածը այրվածքները ստացել է Արթիկ քաղաքի գերեզմանատանը խնկամանում կրակ անելուց:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: