Բաժիններ՝

Աննախադեպ աճել են «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքերը

2013թ. առաջին եռամսյակի ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից սպասարկվող տարածքում արձանագրվել է զենք-զինամթերք հայտնաբերելու ութ դեպք:

Արձանագրված բոլոր ութ դեպքերն էլ հայտնաբերվել են «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցների կողմից հատուկ զննման գոտում ուղևորների անձնական և ուղեբեռների զննության ընթացքում:

2012թ. և նախորդ տարիների ընթացքում նմանատիպ հանցագործությունների այդքան քանակություն չի արձանագրվել: Դա որոշակիորեն վկայում է հետաքննության և նախաքննության մարմինների այդ ուղղությամբ աշխատանքները ոչ պատշաճ կազմակերպելու մասին։ Մեր ունեցած տեղեկություններով, ստեղծված վիճակի վերաբերյալ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունը գրավոր հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետին՝ պարզելու նույնաբնույթ դեպքերի ծնող պայմանները, պատճառները և ձեռնարկելու համապատասխան նախականխիչ միջոցառումներ։

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930