Բաժիններ՝

«Գազի գնի թանկացումն անխուսափելի է»

«Գազի գնի թանկացումն անխուսափելի է: Ես հեծանիվ հնարելու մտադրություն չունեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ սպառողների ասոցիացիա ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն ու հավելեց, որ այլ տարբերակ չկա, քանի որ գազի գինը Եվրոպայում 310 դոլար է, իսկ մենք ստանում ենք 180 դոլարով:

Զիջում, թե բարեկամական օգնություն, նշում է Պողոսյանն ու հավելում, որ թեև գազի գինը որոշվում է Կրեմլում, բայց փաստ է, որ թանկացումն անխուսափելի է:

Պողոսյանը նախորդ տարվա ապրիլի 1-ից մինչ այսօր բարեհաջող ժամանակաշրջան համարեց, ասելով, որ այս ընթացքում թանկացում չի եղել, իսկ դա նշանակում է որոշակի ջանքեր գործադրվում են՝ թանկացումը հետաձգելու ուղղությամբ: Ըստ նրա, իրենց ունեցած հավաստի տվյալներով, գազը Հայաստան է մտնում իրականում 234 դոլարով, այսինքն՝ պետությունը ինչ- ինչ միջոցներով կոմպենսացնում է դա:

Վերջինս փաստում է, որ Հայաստանի 92 տոկոսը գազաֆիկացված է և դրականորեն զարմանալ է, քանի որ Հայաստանում գազաֆիկացումն ավելի շատ է քան այն երկրում, որ ամբողջ աշխարհին գազ է մատակարարում: «Մենք պետք է կարողանանք օգտվելով այդ բարիքից՝ վերականգնել կենտրոնացված ջեռուցումը, այսինքն՝ լինեն կաթսայատներ, որոնք կջեռուցեն մի քանի տասնյակ բնակելի շենքեր, ինչը տնտեսապես ավելի նպաստավոր կլինի և շահութաբեր մեր ժողովրդի համար»,- նշում է սպառողների ասոցիացիա ՀԿ նախագահը:

Նրա խոսքով. «Այս մեր քյասիբ հալով չի կարելի հանդուրժել, որ երկրում որտեղ 45 տոկոս աղքատներ են՝ նման հակատրամաբանական քայլեր լինեն, մարդիկ ստիպված են ձմռան ցրտին ինչ-որ կերպ տաքացնել իրենց բնակարանները։ Պետությունը պետք է մտածի այդ կաթսաների մասին»:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս