Այս ներկայացումն էլ սկսեցի փափուկ, բայց հետո այն կրկին փոփոխությունների ենթարկեցի: Ավելացան, օրինակ, երթուղային տաքսիների, մաքսային միության մասին որոշ կատակներ:
«Ես անկեղծ ասած` չեմ փորձել տրամադրվածության մասին իմանալ: Նա իր տեսակետը կհայտնի և ինքներդ դատողություններ կանեք»:
Օգոստոսի 20-ին 27-ամյա Ա. Թ.-ն ինքնասպանության փորձ էր կատարել: Նա իրեն նետել էր Գարեգին Նժդեհի կամրջից: Ոստիկանության աշխատակիցները աղջկան մետրոյով տեղափոխել էին «Սասունցի Դավիթ» կայարան, ապա նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրո
Նախորդ շաբաթվա վերջին ՀՀ ֆինանսների նախարարի ս.թ. սեպտեմբերի 13-ի հրամանով կասեցվեց «Երևան-աուդիտ կոնսալտ» աուդիտորական ընկերության լիցենզիան։ Ինչպես նշվում էր պաշտոնական հաղորդագրության մեջ, կասեցման համար հիմք է հանդիսացել «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի խախտումը
«Նախագահի վզին մեծ բուրգ է նստած ու նա շրջապատված է տեղեկատվական հատուկ դաշտով, քանի որ նա անձամբ չի կարող ամեն ինչին հետևել, դրա համար, ես կարծում եմ, որ Արման Մկրտումյանը մենակ չի աշխատում, նա օգնականներ ունի»
Apple-ը պատրաստվում է իր հաջորդ իրադարձությունը, որը, ինչպես հաղորդում են տարբեր աղբյուրներ, տեղի կունենա հոկտեմբերի 15-ին:
2011-2013թթ-ին կատարված աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտության (առանց գրավոր պայմանագրի (հրամանի) կնքման աշխատող պահելու դեպքերի բացահայտմանն ուղղված) չգրանցված աշխատողների վերաբերյալ ՊԵԿ-ն իրականացրել է ստուգումներ 7702 տնտեսվարող սուբյեկտների մոտ, որից 3845-ը` 2011-ին, 2777-ը` 2012-ին, և 1080-ը` 2013-ին: 168.am-ի հարցմանն ի պատասխան ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ 2011-ին հայտնաբերվել է 5212 չգրանցված աշխատող և նշանակվել է 483 միլիոն 150 հազար դրամի տուգանք, 2012-ին` 3564 չգրանցված աշխատող և նշանակվել է 225 միլիոն 180 հազար դրամի տուգանք, իսկ 2013-ին` 1820 չգրանցված աշխատող և նշանակվել է 272 միլիոն 730 հազար դրամի տուգանք:
Գագիկ Բեգլարյանը որոշել է զարկ տալ էլեկտրոնային առևտրի զարգացմանը, ցանցային պատրաստվածությանն ու տեխնիկական հագեցվածությանը, որի համար տրանսպորտի և կապի նախարարությունը հատուկ ծրագիր է մշակել: Այն ներառված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում և սպասում է գործադիրի հաստատմանը:
Ըստ աղբյուրի՝ Հովսեփ Մուրադյանը, Գևորգ Հայրապետյանը և Տիգրան Բերբերյանը առևանգվել են Հալեպի Շեյխ Նաչար թաղամասից:
Ըստ «Սոսի» հեռուստաընկերության, անցած կիրակի Ճանապարհային ոստիկանության Կապանի տուգանային հրապարակ էին բերվել ոչ միայն օրինախախտ վարորդների ավտոմեքենաները, այլև քաղաքում շրջող անկարգ կովերը։
ՀՀ ոստիկանապետի հրամանով Սամվել Խմելյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորք վարչական շրջանի ոստիկանապետի պաշտոնից` ուղարկվելով ոստիկանության կադրերի ռեզերվ:
Գառնիկ Խոջայանը սեպտեմբերի 14-ին ձերբակալվել է: Կատարվել է արտաշիրիմում, Հարություն Խոջայանի դիակը տեղափոխվել է դիահերձարան:
Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղը մինչև 1988 թվականը բնակեցված է եղել ադրբեջանցիներով, իսկ հետո արդեն այստեղ բնակություն են հաստատել Ադրբեջանից բռնագաղթված փախստականներն ու Վարդենիսի տարածաշրջանի այլ գյուղերի բնակիչներ:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 17-ին, դոլարի առքուվաճառք չի կայացել։ Դոլարն առաջարկվել է 409 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 408.5 դրամը։
Ոսկի` գնման գին`16384.59 (-560.47), բացթողնման գին`17809.34 (-609.2)
77-ամյա Դելոնը հիվանդանոցում կարող է մնալ երեկու օր:
Տավուշի մարզում այսօրվանից սկսվել են խաղողի մթերման աշխատանքները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը:
Արագածոտնի մարզի եզդիաբնակ Օթևան գյուղում խնդիրները շատ են: Փոքրիկ այս գյուղում, ուր ապրում է ընդամենը 60 ընտանիք մոտ 180 բնակչով, գերակշիռ մասը ազգությամբ եզդի են:
Գյուղական համայնքների անօթևանության խնդիրը Շիրակի մարզում շարունակում է մնալ անլուծելի:
Դատախազը քննությունն իրականացնող մարմնից պահանջեց հստակ քննություն իրականացնել, թե արդյոք տեղի ունեցած վթարի պատճառը եղել է փո՞սը, և եթե այո, ապա դա ևս քննության առարկա դարձնել, պարզելու, թե ո՞ւմ կողմից է քանդվել, և ո՞վ պետք է նորոգեր ավտոճանապարհը, որ չի արել:
«ՀԿԵ» ՓԲԸ ներկայացուցիչները մասնակցեցին նաև «ՌԵ» ԲԲԸ էկոնոմիկայի և ֆինանսների գծով փոխնախագահ Վադիմ Միխայլովի հետ բանավեճին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է թվով 9 անձանց թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար առաջադրված մեղադրանքները։
Սեպտեմբերի 18-19-ին հյուսիսային շրջաններում, 20-22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Օգոստոսի 21-ի քիմիական սպանդից հետո Օբաման հայտարարեց, որ հարվածելու է Սիրիային` իր երկրի ազգային շահերը պաշտպանելու և Ասադին պատժելու համար, որ դաս լինի բոլոր նրանց, ովքեր զանգվածաբար կոտորում են անպաշտպան մարդկանց, կոխկրում նրանց իրավունքներն ու արժանապատվությունը: Սա նաև թափանցիկ նախազգուշացում էր Հյուսիսային Կորեային և Իրանին:
Նախարարները քննարկեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման ուղիները։
Սեպտեմբերի 16-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի 5-րդ կմ-ին «Մերսեդես-230»-ը բախվել ձիով ընթացող սայլակի, ինչի հետևանքով սայլակի մեջ գտնվող 3 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Տղամարդը՝ ում անունը Վահագ էր. պահանջում էր, որպեսզի դեպքի վայր ժամանի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որից հետո հնարավոր է՝ ինքը այդ ծայրահեղ քայլին չդիմի:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը վաղաժամկետ կդադարեցնի Արարատի մարզի Նշավանի եւ Արագածոտնի մարզի Ձորագլխի համայնքների ղեկավարների լիազորությունները:
Ոստիկանները նոր բացահայտումներ են արել, որոնք ներկայացվում է ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Սոցապի աշխատակիցները մեղադրվում են կեղծ փաստաթղթերի ձևակերպման միջոցով պետությունից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու, յուրացնելու մեջ: