Հալեպում երեք հայ է առևանգվել
Հալեպում մի քանի օր առաջ առևանգվել են 3 հայեր: Այս մասին տեղեկացնում է galatv.am –ն` վկայակոչելով Հալեպում հայկական համայնքի աղբյուրներին: Ըստ աղբյուրի՝ Հովսեփ Մուրադյանը, Գևորգ Հայրապետյանը և Տիգրան Բերբերյանը առևանգվել են Հալեպի Շեյխ Նաչար թաղամասից: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
Ավելի վաղ տեղեկություններ կային այն մասին, որ Հալեպի արվարձաններից մեկում սիրիական ընդդիմության զինյալները առևանգել են 2 հայ երիտասարդների, ովքեր փորձում էին Թուրքիայի միջոցով մեկնել Հայաստան: