Բաժիններ՝

Սոցապի Գյումրու նախկին պետը պատմեց, թե ինչպես է պոլիէթիլինային տոպրակով գումար տարել և նախարարության դիմաց հանձնել Վազգեն Խաչիկյանին (տեսանյութ)

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է սոցիալական ապահովության պետական վճարումների ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման մի քանի պաշտոնյաների ու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը: Սոցապի աշխատակիցները մեղադրվում են կեղծ փաստաթղթերի ձևակերպման միջոցով պետությունից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու, յուրացնելու մեջ: Այսօր դատարանում հրապարակվել են ամբաստանյալներից սոցապ բաժնի Գյումրու ստորաբաժանման նախկին պետ Է. Վարժապետյանի նախաքննական ցուցմունքները:

Բայց մինչ այդ դատարանը քննեց ամբաստանյալներից մեկի՝ Ռուբեն Մնացականյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը՝ Ռուբեն Մնացականյանին Հայաստանից չհեռանալու, ստորագրությամբ ազատ արձակելու մասին, և մերժեց միջնորդությունը՝ որոշելով թողնել նրան նախնական կալանքի տակ: Հայտնի է նաև, որ խափանման միջոցը որպես կալանք կիրառվել է միայն Ռուբեն Մնացականյանի նկատմամբ, իսկ մյուս ամբաստանյալներն ազատության մեջ են:

Անցնելով ամբաստանյալների հարցաքննությանը՝ հայտարարվեց, որ նախ դատարանում ցուցմունք է տալու Գյումրու սոցապահովման բաժնի նախկին պետը՝ Էդիկ Վարժապետյանը: Վերջինս հրաժարվեց ցուցմունք տալուց՝ նշելով, թե պնդում է նախաքննական ցուցմունքները, ուստի հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները:

Էդիկ Վարժապետյանը պատմում է ոլորտում առաջացած պակասորդների մասին ու նաև, թե ինչպես է հավաքագրվել գումարը, և պոլիէթիլենային տոպրակով ինքը տարել հանձնել է Վազգեն Խաչիկյանին: Միայն ասել է, որ չգիտի, թե ինչ է արել գումարը Խաչիկյանը՝ վերականգնե՞լ է ոլորտում առաջացած պակասորդը, թե՞ ոչ:

Նախաքննական ցուցմունքում, որը հրապարակեց պետմեղադրողը, Է. Վարժապետյանը գրել է. «Եկանք Երևան, մտանք Վազգեն Խաչիկյանի աշխատասենյակ, այնտեղ նստած էին առաջին տեղակալ Արա Հարությունյանը, կենսաթոշակային վարչության պետ Աշոտ Աբրահամյանը, վճարային ծառայության պետ Հովհաննես Գրիգորյանը, վճարման ծառայությունից մի աշխատակցուհի, որի անուն-ազգանունը և պաշտոնը չգիտեմ: Նրա դիմաց դրված էր վճարային ցուցակներ և այլ փաստաթղթեր: Վազգեն Խաչիկյանը, դիմելով Արթուր Աբրահամյանին, ասաց՝ «այս ի՞նչ ես արել» ու պարզաբանեց, որ կենտրոնական բազան Գյումրու տարածքային բազայի հետ հայտնաբերել են անհամաձայնություններ: Գյումրու բազայում հայտնաբերվել է շուրջ 29 մլն դրամ ավել վճարված գումար»:

Այնուհետև Գյումրու բաժնի պետը գրել է, թե ինչպես է ինքը հրաժարականի դիմում գրել, որը չի ընդունվել Վ. Խաչիկյանի կողմից, և վերջինս հրահանգել է որոշակի ժամկետում գումարը հանձնել իրեն.

…«Մտա Վ. Խաչիկյանի հանգստի սենյակ և ազատման դիմում գրեցի: Հետ վերադառնալով՝ ես դիմումս ներկայացրի Վ. Խաչիկյանին, սակայն նա դիմումս պատռեց և ասաց. «Դու ի՞նչ կարաս անես և ի՞նչ մեղք ունես, ո՞րն է քո մեղքը»: Նույն պահին Արա Հարությունյանը ասաց, որ Արթուր Աբրահամյանը խոստովանել է: Արթուրն իր հերթին արդարացավ, որ իրոք արել է, բայց ոչ այդ նշված գումարի չափով: Բացի այդ, Արթուրը ասում էր, որ եթե ես սխալ եմ արել, ինչու մինչ այդ կենտրոնական ապարատը ինձ չի զգուշացրել, որ սխալս ուղղեմ: Թե ինչ մեխանիզմով է կրկնակի վճարում ներկայացրել Արթուրը, որոշակի բացատրել է, բայց ես չէի հասկանում, քանի որ մասնագիտական տերմինով էր ասում:

Մանրամասները այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս