Բաժիններ՝

Հարազատ եղբորը սպանել է և թաղել իրենց այգում

Ոստիկանությունից ստացված  տեղեկություններով`Գառնիկ Վոլոդյայի Խոջայանը (ծնված`1966թ.) 2013թ.  օգոստոսի 21-ին, ժամը 0.30-ի սահմաններում  Աչաջուր գյուղում գտնվող իրենց տանը կենցաղային հարցերով  վիճաբանել է իր եղբայր, 1970թ. ծնված Հարություն Վոլոդյայի Խոջայանի  հետ եւ կոտրված աթոռի ծայրով հարվածել  նրա գլխին, տեղեկացնում է aravot.am-ը: Գառնիկը մահացած եղբոր դիակը թաղել է իրենց այգում: Գառնիկ  Խոջայանը սեպտեմբերի 14-ին ձերբակալվել է: Կատարվել է արտաշիրիմում, Հարություն Խոջայանի դիակը տեղափոխվել է դիահերձարան: Թերթի տեղեկություններով` Խոջայան եղբայրներն ապրում են իրենց մոր հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս