Բաժիններ՝

Վարդան Պետրոսյան . «Ինձ դժվար են հանդուրժում «վերևներում» ու հազվադեպ են գալիս իմ ներկայացումներին»

Վարդան Պետրոսյանը հարցազրույց է տվել ArmStar.am-ին` անդարադառնալով  իր նոր ՝ «Ամեն երկուշաբթի» ներկայացմանը, իր ներկայացումերում  զգալի տեղ գրավող  քաղաքականությանը:

-Ինչո՞վ է պայմանավորված վերնագրի ընտրությունը, ինչու՞ հենց «Երկուշաբթի»:

-Ես այս վերնագիրը շատ եմ փնտրել:  Նախ ուզում էի ` այն վախեցնող չլինի ու լինի կանչող: Մյուս կողմից` գովազդելը  գնալով դժվարանում է, ամեն ինչ թանկանում է: Ես մտածեցի «Ամեն երկուշաբթին»  կմեխվի մարդկանց ուղեղում, և բոլորը կհիշեն, որ Վարդան Պետրոսյանն ամեն երկուշաբթի խաղում է իր նոր ներկայացումը: Սա կհեշտացներ իմ գործը:

-Ձեր  նախորդ ներկայացումներում դուք զգալի տեղ եք հատկացրել քաղաքականությանն ու քաղաքական գործիներին: Այս մեկում նույնպե՞ս բարձրաձայնվում են քաղաքական խնդիրներ, թե այն ուրիշ ուղղվածություն ունի:

Իմ ներկայացումները միշտ լի են քաղաքական երգիծանքով: Անընդհատ սպասում եմ, որ գա մի օր, երբ իմ գրած ներկայացումը չի լինի քաղաքականության մասին, սակայն դա ինձ չի հաջողվում: Այս ներկայացումն էլ սկսեցի փափուկ, բայց հետո այն կրկին փոփոխությունների ենթարկեցի: Ավելացան, օրինակ,  երթուղային տաքսիների, մաքսային միության մասին որոշ կատակներ: Չեմ կարողանում չանդրադառնալ, միևնույն է ներկայացումներս քաղաքական են ստացվում:  Սակայն այս ներկայացման գերխնդիրը դա չէ:  Ես մի մեծ անակնկալ եմ պատրաստել հանդիսատեսի համար: Պատկերացնում եք` ներկայացման վերջում ամբողջ դահլիճը ձեռք ձեռքի բռնած սկսում է երգել` միասնական ու համախմբված: Սա շատ դժվար է. Հայերը դժվար են միասին երգում…

-Բարձրացնելով քաղաքական խնդիրներ ու խոսելով  քաղաքականության մասին ` դուք հաճախ եք անդրադառնում քաղաքական գործիչներին ու նմանակում նրանց: Սա արտիստի համարձակությու՞ ն է, թե՞  ներքին պայմանավորվածություն հենց նրանց հետ: Խնդիրներ երբևէ չե՞ ն եղել:

-Այս հարցն ինձ տվել են նույնիսկ 90-ականներից: Իհարկե, իմ համարձակությունը մարդկանց զարմանք է պատճառում, որովհետև չունենք այնքան խոսքի ազատություն, ինչքան կուզենայինք: Պետք է նշեմ, որ իմ վերջին «Պարոնայք 50/50» ներկայացումը հեռուստատեսությամբ չցուցադրվեց: Ասեմ նաև, որ ինձ դժվար են հանդուրժում «վերևներում» ու հազվադեպ են գալիս իմ ներկայացումներին: Երևի թե մի քանի հանգամանք կա, որոնց պատճառով  իմ առջև արգելքներ չեն դրվում: Առաջին ` ես ոչ ոքի չեմ անպատվում, դա ինձ համար անընդունելի է: Կարելի է քննադատել առանց անձնական վիրավորանքի: Իմ քննադատությունը ծնունդն է տառապանքի ու անքուն գիշերների. այն լկտի հայհոյանք չէ: Բոլորն էլ տեսնում են, որ իմ սիրտը ցավում է, և ես բոլորի պես ելք եմ փնտրում… Երկրորդ` ինձ խանգարելու համար արդեն մի փոքր ուշ է:

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս