Բաժիններ՝

Մոսկվայում գտնվող հայկական Yan’s House ռեստորանում գրանցվել է զանգվածային ծեծկռտուք. РИА Новости

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի հարավ-արևմուտքում գրանցվել է զանգվածային ծեծկռտուք, որի ժամանակ կրակոցներ են հնչել: Նշվում է, որ կոնֆլիկտը տեղի է ունեցել տեղի ռեստորաններից մեկի մոտ:

РИА Новости լրատվական գործակալության տվյալներով՝ ծեծկռտուքը գրանցվել է հայկական Yan’s House ռեստորանում: Ծեծկռտուքի հետևանքով մի քանի մարդ ստացել է մարմնական վնասվածքներ, երկուսը հոսպիտալացվել են: Ներկա դրությամբ հայտնի է առնվազն 4 տուժածի մասին, որոնցից երեքին դանակահարել են, իսկ մեկին վիրավորել են հրաձգային զենքով:

Ոստիկանությունն այժմ պարզում է տեղի ունեցածի մանրամասներն ու պատճառները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս